Բաժիններ՝

Samsung-ը նորացում կթողարկի Galaxy Note 7-ի անվտանգ աշխատանքի համար

Հարավային Կորեայի՝ էլեկտրոնիկա արտադրող Samsung Electronics ընկերությունը կթողարկի ծրագրային ապահովման նորացում, որը երկրում անվտանգ կդարձնի Galaxy Note 7 սմարթֆոնի օգտագործումը: Այս մասին հայտնել է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:

Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ նորացումը կվտանգազերծի այն օգտատերերին, որոնք ինչ-ինչ պատճառներով առայժմ հետ չեն վերադարձրել իրենց սարքերը: Այն թույլ կտա սարքի կուտակիչը լիցքավորել 60 տոկոսից ոչ ավելի, ինչի շնորհիվ կհաջողվի կանխել գերտաքացումը:

Հարավկորեացի օգտատերերի համար նորացումը մատչելի կլինի սեպտեմբերի 20-ին: Թե մյուս երկրների օգտատերերը երբ կկարողանան բեռնել նորացումն առայժմ չի հաղորդվում:

Սեպտեմբերի 2-ին Samsung-ը դադարեցրել է Galaxy Note 7-ի վաճառքները, որը պետք է մրցակցություն կազմեր Apple ընկերության նոր սերնդի թողարկվող iPhone 7-ին:

Ինչպես նշված է South Vhina Morning Post թերթի հոդվածում, սմարթֆոնների հետկանչումից կորուստները, փորձագետների գնահատումներով՝ կարող են կազմել 900 միլիոն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս