Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 176 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Պաշտոնյայի՝ պաշտոնից հեռացումը, բացատրել մի տողով, որ նա առողջական խնդիրներ ունի, առնվազն՝ հասկանալի չէ։ Նման դեպքերում պետք է ներկայացնես՝ ի՞նչ առողջական խնդիրներ ունի, որովհետև ատամի ցավն էլ է առողջական խնդիր։ Ատամը ցավում էր, դրա՞ համար հեռացավ։ Գ. Կոստանյանը մարդկանց ճակատագրերի հետ է գործ ունեցել, ու հանրությունը պետք է իմանա՝ իր պաշտոնավարման ընթացքում այդ պաշտոնյայի առողջական խնդիրը կարո՞ղ էր ազդել նրա ադեկվատության վրա, նրա կայացրած որոշումների վրա»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ այս մասին ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Վարչապետը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Ռուսաստանի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել:
Սեպտեմբերի 14-ին Արցախում կդիտվի փոփոխական ամպամածություն, առավելապես առանց տեղումների եղանակ:
Քննիչն էլ մի քանի անգամ հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է հանել մեքենայի համարանիշները, ինչո՞ւ է մոռացել դրանք կրկին ամրացնել, այսպիսով փորձելով «նեղը» քցել վկային, որպեսզի վերջինս ճիշտ ցուցմունք տա: Վկան մի քանի անգամ նույնը պատմել է, սակայն վերջում հայտարարել է, որ իր տված ցուցմունքները իրականությանը չեն համապատասխանում:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 15-16-ը կայցելի Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարների հանդիպմանը:
Միշել Պլատինին հայտնել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռանալու մասին: Նա այս մասին հայտնել է Աթենքում կայացած ՈւԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակ:
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը բավական հավանական է համարում մոտակա մի քանի տարիներին նավթի 1 բարելի գինը 30 դոլարի սահմաններում գտնվելը։
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Սասուն Թ.-ն։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կշարունակի իր աշխատանքը նախարարի պաշտոբում, չնայած իր դեմ հարուցված քրեական գործին, հայտարարել է նրա խորհրդական Զորյան Շկիրյակը։ Այս մասին հայտնում է «112 Ուկրաինան»։
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մնացել է երկու ամսից էլ քիչ ժամանակ։ Թեկնածուներից Հիլարի Քլինթընը շարունակում է պահպանել հանրապետական իր մրցակցի նկատմամբ առավելությունը։ Սակայն ի վերջո հաղթանակ տանելու Դոնալդ Թրամփի հնարավորությունները շարունակում են աճել։ Ինչպես փորձագետներն են ասում, հարցումների արդյունքները կարող են փոփոխվել մինչեւ ընտրությունների օրը։
Պատգամավորները շարունակում են քննարկել ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը: Գլխավոր դատախազի պաշտոնում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել է Արթուր Դավթյանի թեկնածությունը:
Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենան Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ լայն լսումներ, տեղեկացրել է ադրբեջանական Turan լրատվամիջոցի թղթակիցը Վաշինգտոնից։
Ադրբեջանի գույքի հարցերով պետական կոմիտեն այսօր հայտնել է, որ սեփականաշնորհման ծրագրի շրջանակում երկրում վաճառվել է 36 միավոր պետական գույք։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գլխավոր դատախազի թեկնածուն խոստացավ՝ մանդատը ստանալու դեպքում իր լիազորությունների սահմաններում նախաձեռնողականություն ցուցաբերել այս ոլորտը մասնագիտական առումով ավելի խորը ուսումնասիրելու հարցում. «Բարձրացված խնդիրը բավականին խիստ մասնագիտական է։ Մենք գործ ունենք իրավունքների բախման հետ՝ մասնավոր կյանքի, ազատ խոսքի իրավունքներ, եւ այս տեսակ հարցով որոշում կայացնելու համար կարծում եմ, որ խորը մասնագիտական ուսումնասիրություն պետք է կատարվի»:
Նյու Յորքի գլխավոր դատախազությունը հետաքննություն կանցկացնի ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի բարեգործական հիմնադրամի աշխատանքի նկատմամբ։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում իր խնամու՝ Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին լուրերը: «Ես մի բան գիտեմ՝ շփվելով իր հետ, ինքը ասում է հետեւյալը, ես իմ տասը տարիները աշխատել եմ, թե՛ լավ, թե՛ վատ, արել եմ ամեն ինչ, ես հիմա պատրաստ եմ օգտակար լինել իմ խորհուրդներով, իմ փորձը տամ նրանց, ովքեր կցանկանան դրանցով առաջ գնալ, պատրաստ եմ:
Իսպանիայի Բարսելոն քաղաքում օտարերկրացի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 24 մարդ։ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Բարսելոնի ծայրամասում՝ Ronda Litoral շրջանում, հայտնում է Ser հեռուստաալիքը։
«Եվրոպական միության, միջազգային այլ գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսավորումը, ինչպես նաև ՀՀ կառավարության ներգրավվածությունը հնարավորություն կտան իրականացնել Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքով նախատեսված տեխնիկական բաղադրիչը»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան պլանավորում է 2017 թվականի ֆինանսական տարում ավելացնել փախստականների ընդունման քվոտան 30 տոկոսով՝ մինչև 110 հազար մարդ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
ԿԺԴՀ-ում հարյուրավոր մարդիկ են զոհվել Համգյոն Պուկտոյի նահանգում մոլեգնող սաստիկ ջրհեղեղի հետեւանքով: Այս մասին հայտնել է Կորեայի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Թուրքիայի ժողովուրդը պահանջում է վերադարձնել մահապատիժը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը։
Բրյուսելում ներկայումս քննարկումներ են ընթանում եվրոպական բանակի ստեղծման վերաբերյալ, որի խնդիրը կլինի ապահովել Եվրամիության արտաքին և ներքին անվտանգությունը։
Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսն ուղեղի կաթված է տարել՝ առատ արյունազեղմամբ: Այս մասին հայտնել է այն կլինիկայի ներկայացուցիչը, ուր սեպտեմբերի 13-ին տեղափոխել են 93-ամյա քաղաքական գործչին: Սա բուժող բժիշկների առաջին հայտարարությունն է հոսպիտալացման պահից ի վեր:
Տեղամասերից նաեւ ուղիղ հեռարձակում կապահովվի: Ստորագրված ցուցակների հրապարակումը հայրենի ընդդիմադիրներն արդեն երկու տասնամյակ է, ինչ պահանջում էին իշխանություններից: Տարբեր տարիների իշխանությունները տարբեր հակափաստարկներ էին ներկայացնում, անգամ Սահմանադրական դատարանի հատուկ որոշում կայացվեց այս առիթով:
ԱՄՆ ռազմաօդային ուժերը Իրաքում ոչնչացրել են դեղագործական գործարանային համալիր, որը իսլամիստները վերածել էին քիմիական զենքի արտադրամասի։
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը:
ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի առաջադրվելուց հետո սկսեցին խոսակցություններ շրջանառվել, թե Սերժ Սարգսյանը վերադարձնում է Ռոբերտ Քոչարյանի կադրերին:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ քրեական գործ հարուցելու մասին այն բանից հետո, երբ ստացել է Կոռուպցիայի հակազդման կենտրոնի ղեկավար Վիտալի Շաբունինի դիմումը։