Բաժիններ՝

Գիտնականների ստեղծած սարքը թքի մեջ ակնթարթորեն հայտնաբերում է թմրանյութի առկայությունը

Ամերիկացի գիտնականներն ստեղծել են սարք, որը կարող է վայրկենապես արգելված նյութեր հայտնաբերել մարդու թքի մեջ: Հետազոտության արդյունքների մասին հաղորդել է Analytical Chemistry հանդեսը:

Ստեղծված շարժական հարթակի հիմքում ընկած են տվիչները (մագնիսական կենսասենսորները), որոնք զգայուն են տետրահիդրոկանաբինոլի՝ այն նյութի նկատամբ, որը պարունակում են կանեփի ծաղկաբույլերն ու տերեւները:

Փորձագետներին երեք րոպե Է պահանջվել, որպեսզի բամբակի խիցի միջոցով հավաքեն թքի նմուշները, տարրալուծեն դրանք եւ արդյունքները ցուցադրեն սմարթֆոնի կամ նոութբուքի էկրանին:

Գիտնականների խոսքով՝ հարթակը կարող է օգտագործվել ոչ միայն մարիխուանայի, այլեւ մորֆինի, հերոինի, կոկաինի եւ այլ թմրադեղերի հայտնաբերման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս