Բաժիններ՝

Չինացի պրոֆեսորը ձանձրացող ուսանողների ճանաչման համակարգ է մշակել

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի պրոֆեսոր Վեյ Սյաոյոնը մշակել է դեմքերի ճանաչման տեխնոլոգիա, որը որոշում Է ուսանողների հույզերը եւ պարապմունքների ընթացքում նրանց հետաքրքրվածության աստիճանը: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:

Ծրագիրն օգտագործում է տեսախցիկների այն պատկերները, որոնք տեսագրում են սովորողներին նրանց հույզերի վերլուծության համար: 324 ուսանողներից յուրաքանչյուրի համար համակարգն ստեղծում է դիագրամ, որը ցույց Է տալիս նրա հույզերը եւ հոգնածության աստիճանը: «Երբ մենք նման կարգի տեղեկատվություն ենք ստանում, իմանում ենք, թե հատկապես որտեղ ենք գրավում ուսանողների ուշադրությունը,- հայտարարել է նա,- եւ այդ ժամանակ դուք կարող եք հասկանալ, լավն է արդյոք ձեր դասավանդման մեթոդը եւ համապատասխանում է արդյոք ձեր ընտրած կոնտենտը տվյալ լսարանի սովորողներին »:

Բացի դրանից, համակարգը նաեւ թույլ է տալիս իմանալ, թե ուսանողները որքան ակտիվորեն են մասնակցում ուսումնական գործընթացին: «Այն սովորողները, որոնք ավելի ակտիվ են դասախոսության ժամանակ, ավելի բարձր բալեր են ստանում»,- պարզաբանում է պրոֆեսորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս