«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Հոլանդիա է մեկնել առանց Մխիթարյանի, Ռունիի և Շոուի
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Եվրոպա լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ «Ֆեյենորդ»-ի հետ խաղին չեն մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ենթահարձակվող Ուեյն Ռունին և պաշտպան Լյուկ Շոուն:
Ինչպես հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտացուցակում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները` Դե Խեա, Ռոմերո, Ջոնսթոն, Դարմիան, Բեյի, Բլինդ, Ֆոսու-Մենսա, Ռոխո, Սմոլլինգ, Կերրիկ, Ֆելլայինի, Ա. Էրրերա, Մատա, Դեպայ, Պոգբա, Շնեյդերլեն, Յանգ, Իբրահիմովիչ, Մարսիալ, Ռեշֆորդ:
«Ֆեյենորդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ռոտերդամում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանի վնասվածքը խորացել է և նրան ապաքինման համար անհրաժեշտ կլինի առնվազն 10 օր: