«Պետիկ Ղազարյանը իմ ընկերն ա, ես իրան չեմ սատարում, բայց ասեմ, որ ինքը կրել, պրծել ա». Յուվենցի Կարո. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ Արարատի մարզի Ազատավան համայնքի ղեկավարի թեկնածու, ԲՀԿ-ական Պետիկ Ղազարյանին հովանավորում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ դժվարությունների հանդիպելիս Ղազարյանի մոտիկները դիմում են պատգամավորի օգնությանը և լուծում իրենց համար անլուծելի խնդիրները։
Երեկ Ազգային ժողովում թերթի լրագրողը փորձել է լուրի իսկությունը ճշտել հենց Կարո Կարապետյանից։ Ի պատասխան՝ վերջինս իրեն բնորոշ ոճով ասաց. «Պետիկ Ղազարյանը իմ ընկերն ա, ես իրան չեմ սատարում, բայց ասեմ, որ ինքը կրել, պրծել ա»։ «ՉԻ» լրագրողի դիտարկմանը, թե ընտրությունները դեռ չեն սկսվել, Կարո Կարապետյանը պատասխանեց. «Ինչ անենք՝ չի սկսվել, իրան սաղ գյուղը հարգում ա, վերջում կտեսնես, որ ինքն ա ընտրվել»,- հայտարարեց պատգամավորը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: