Ըստ նրա` Վարդան Արամյանը ֆինանսական աշխարհում հայտնի մարդ է, իր առջև դրված խնդիրները շատ լավ գիտի: Գյուղատնտեսության, տրանսպորտի ու կապի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարների ընտրության վերաբերյալ Կ. Կարապետյանը նշեց, որ չափանիշը եղել է նրանց` ոլորտների կառավարիչներ լինելը, իրենց լավ դրսևորելը և համեստ ու պարկեշտ մարդ, կառավարման նոր մշակույթի կրողներ լինելը: Վարչապետը հայտարարեց, որ մեծ ակնկալիքներ ունի նրանցից, որ կվերանայեն կառավարման համակարգը, կներկայացնեն ծրագիր, թե ինչպես են պատկերացնում ոլորտի զարգացումը:
Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը ևս, Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի պես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դատապարտել է Ռուսաստանի կողմից Արևելյան Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ ագրեսիան։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջից։
«Բարդ համակարգ է, թե ինչին է ուղված, բոլորդ հասկանում եք: Հանձարարական` բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` հավելելով, որ իրեն պատմել են, թե ինչեր էին անում ավիատոմսերի գնումների ժամանակ և, եթե այդ ուղեղը այլ բանի համար օգտագործեին, ավելի արդյունավետ կաշխատեին:
ՄԱԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, որտեղ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական Մայքլ Կարպենտերն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Վաշինգտոնի և Բաքվի համար կարևոր է ռազմական համագործակցության ընդլայնումը:
Սեպտեմբերի 21-ի գիշերը սիրիական ժողովրդական աշխարհազորը հայտնել է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը Ռաքքայի երեք բնակչի է մահապատժի ենթարկել։
Ամանորի տոներին Երևանն ավելի շատ համակցող չվերթներ կունենա, քանի որ Երևան չվերթներ իրականացնող շատ ավիաընկերություններ ավելացնում են իրենց չվերթների հաճախականությունները և ուղղությունները:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Երեքշաբթի 43-ամյա Քիթ Լամոնթը վիրավորվել էր սևամորթ ոստիկանի կողմից և մահացել հիվանդանոցում։
Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում ավարտվեցին 1/16 եզրափակիչ հանդիպումները: Իրենց հանդիպումները հաղթանակով են ավարտել մանկունյական ակումբները:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1974 թ. ծնված Հարություն Գալստյանը, որը գիտակցության չգալով մահացել էր:
ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի օրը` սեպտեմբերի 21-ին, Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբելայի նիստը նախագահեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։
Օդի ջերմաստիճանը Սեպտեմբերի 22-23-ին էապես չի փոխվի, սեպտեմբերի 24-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի 9-10 աստիճանով, իսկ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչի արդյունքում այդ գիշեր Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային բնակավայրերում օդում սպասվում է -2…-3 աստիճան ցուրտ։
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, սեպտեմբերի 26-ին կառավարությունը Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է հրավիրելու, իսկ քննարկվող հիմնական հարցերից մեկը լինելու է կառավարությունում կառուցվածքային փոփոխություն անելու մասին նախագիծը: «Դրանով նախատեսվում է գործադիրի կազմում կատարել մի շարք ձեւափոխումներ` գերատեսչությունների միավորումներ, բաժանումներ, օպտիմալացում եւ այլն:
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, բացառված չէ, որ նոր ձեւավորվող կառավարությունում Դաշնակցությունը, պահպանելով իր ունեցած քվոտան, կորցնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:
«Նախարարը քաղաքական պաշտոն է, գիտեք՝ կառավարությունում այսօր պաշտոնակատարներ կան, այդ թվում՝ պաշտպանության նախարարը, երբ նշանակումները լինեն, հասարակությունը կիմանա»։
Սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և սեպտեմբերի 21-ի տոնական օրը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց:
Երեկ Եռաբլուրում թանկարժեք մեքենաների տեղ ու դադար չկար, երբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Սերժ Սարգսյանի գխավորությամբ, այցելել էին՝ հարգանքի տուրք մատուցելու անկախություն կերտած մեր հերոսների հիշատակին։ Այս մեքենաներին նայելով՝ հասկանում ենք, որ Կարեն Կարապետյանը ճիշտ էր։
Կառավարությունում կադրային փոփոխությունների երկրորդ ալիքն ավելի ուժգին է լինելու, տեղեկություններ կան, որ այդ ալիքը հասնելու է նաեւ մարզեր, եւ որոշ մարզպետներ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին։
ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը հայտարարագրել է 1 մլն դրամ դրամական միջոց: Հիշեցնենք, որ վերջինս մինչ այս զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը: Նա անցած տարեսկզբին ունեցել է 3 մլն դրամի փոխառություն, սակայն տարվա ընթացքում հանձնել է 52 հազար դոլարի եւ տարեվերջին վերադարձրել է նույնքան փոխառություն:
Այսպիսով հնարավոր կլինի վերածրագրավորել հիվանդ բջիջները՝ դարձնելով դրանք առողջ։
Նորույթի տեխնիկական բնութագրերը չեն բացահայտվում, սակայն հայտնի է, որ գաջեթի կորպուսը ոսկեգույն է: Սարքի օգնությամբ կարելի կլինի սելֆի անել: Գինը դեռ չի նշվում:
Միացյալ Նահանգների՝ էլեկտրոնային կրիչներ արտադրող SanDisk Corporation-ը ներկայացրել է աշխարհում առաջին SD-քարտը՝ 1 տերաբայթ ծավալով: Այս մասին ասված է ընկերության մամուլի տեղեկագրում:
«Հպարտ եմ, որ հանդիպեցի կենդանի լեգենդ Ջանլուիջի Բուֆոնի հետ»,- գրել է Ուսեին Բոլտը Instagram-ում:
ՄԱԿ-ի բոլոր 193 երկրները միանգամից ստորագրել են այն փաստաթուղթը, որով պարտավորվել են աշխարհը զերծ պահել գերմանրէներից՝ դեղերի նկատմամբ կայուն ախտածին օրգանիզմներից, տեղեկացնում է BBC-ն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 22-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Դավթաշեն 4-րդ զանգվածի` ամբողջությամբ, Դավթաշեն 3-րդ զանգվածի 30, 31, Դավթաշեն 2-րդ զանգվածի 21-ից-26 համարների, Ձոր-1, 2 թաղամասերի, Փիրումյան փողոցի, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի և Արտակարգ իրավիճակների նախարարության շենքերի, Օլիմպիական ավանի ջրամատակարարումը:
Մեզանից շատերն են տառապում փորի փքվածությունից: Սակայն կան մի քանի հնարքներ, որոնք կօգնեն ազատվել որովայնի ավելորդ ճարպերից և փքվածությունից:
Ողջույն, գեղեցիկ Հայաստանից:
Անկարգապահ, չի կարողանում լեզուն պահել ատամների արանքում, անհնազանդ, բայց այս ամենի հետ մեկտեղ՝ ֆենոմենալ և աշխարհի բոլոր մարզիչների կողմից սիրված ֆուտբոլիստ:
Ճշմարտությունն ասելն ու դրա համար պատասխանատվություն վերցնելն է իրական ազատությունը… Եթե դուք բարի և նուրբ լինեք, դա որևէ կերպ չի հեռացնի ձեր կյանքի ճանապարհին առկա խոչընդոտները, երբեմն՝ հակառակը՝ ընդամենը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում։