«Հպարտ եմ լեգենդի հետ հանդիպման համար». Բոլտը և Բուֆոնը նույն ձևով են ողջունել իրար Instagram-ում
Մեծագույն սպրինտերը և լեգենդար դարպասապահը հանդիպել են Իտալիայում:
«Հպարտ եմ, որ հանդիպեցի կենդանի լեգենդ Ջանլուիջի Բուֆոնի հետ»,- գրել է Ուսեին Բոլտը Instagram-ում:
Բուֆոնը ներբեռնել է նույն լուսանկարը ինչ և Բոլտը՝ ուղեկցելով այն նմանատիպ գրառմամբ. «Հպարտ եմ, որ հանդիպեցի Ուսեին Բոլտին. քո արագությունը լեգենդար է»:
Ուսեին Բոլտը Ռիո-2016-ում նվաճեց 3 ոսկե մեդալ և դարձավ 9-ակի օլիմպիական չեմպիոն:
Ջանլուիջի Բուֆոնն Իտալիայի 9-ակի չեմպիոն է, Աշխարհի 2006թ. չեմպիոն և Եվրո-2012-ի փոխչեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը