Michael Kors բրենդը լուսանկարչական ապարատ է ստեղծել սելֆիի համար
Michael Kors ամերիկյան մակնիշը Fujifilm-ի հետ համատեղ մշակել է դիզայներական լուսանկարչական ապարատ: Այս մասին տեղեկացնում է Harper’s Bazaar-ը: Michael Kors X Fujifilm Instax Mini 70 մոդելի պաշտոնական շնորհանդեսը կկայանա 2016 թվականին Քյոլնում՝ Photokina ցուցահանդեսի շրջանակներում:
Նորույթի տեխնիկական բնութագրերը չեն բացահայտվում, սակայն հայտնի է, որ գաջեթի կորպուսը ոսկեգույն է: Սարքի օգնությամբ կարելի կլինի սելֆի անել: Գինը դեռ չի նշվում:
Michael Kors-ն ամերիկյան բրենդ է, որն արտադրում է հագուստ, կոշիկ, պարֆյումերիա եւ աքսեսուարներ (պայուսակներ, գոտիներ, ակնոցներ, ոսկերչական զարդեր, ժամացույցներ եւ գլխաշորեր): Այն 1981 թվականին հիմնադրվել է Մայքլ Քորսի կողմից:
2016 թվականի սկզբին մակնիշը ներկայացրել է իր պատմության մեջ առաջին խելացի ժամացույցի՝ Access-ի մոդելը: Այն մշակվել է մակնիշի մեծ ժողովրդականություն վայլելող երկու մոդելների՝ Bradshaw-ի եւ Dylan-ի հիման վրա: Գաջեթն աշխատում է Android գործառական համակարգի բազայի վրա: