ԱՄՆ-ն հայտարարել է Բաքվի հետ ռազմական համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական Մայքլ Կարպենտերն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Վաշինգտոնի և Բաքվի համար կարևոր է ռազմական համագործակցության ընդլայնումը:
Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում։
«Մայքլ Կարպենտերը հայտնել է, որ բավարարված է պաշտպանական ոլորտում Բաքվի ու Վաշինգտոնի միջև համագործակցության մակարդակից: Նշելով երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում խորհրդատվությունների հաջող անցկացումը՝ Կարպենտերն ընդգծել է տվյալ ուղղությամբ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը»,- հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Մամեդյարովն իր հերթին վերջինիս տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին։