Բաժիններ՝

5 պարզ խորհուրդ, որ կօգնի ազատվել որովայնի ավելորդ ճարպերից և փքվածությունից

Մեզանից շատերն են տառապում փորի փքվածությունից: Սակայն կան մի քանի հնարքներ, որոնք կօգնեն ազատվել որովայնի ավելորդ ճարպերից և փքվածությունից:

Ձեզ ենք ներկայացնում այդ հնարքներից հինգը

Աղ- Աղն օրգանիզմին անհրաժեշտ տարր է: Սակայն դրա չարաշահումը կարող է հանգեցնել աղաջրային բալանսի խանգարման: Իսկ դա իր հերթին՝ առաջացնում  է որովայնի փքվածություն: Խորհուրդ է տրվում այն օգտագործել չափավոր քանակությամբ:

Ջուր- Մաքուր ջուրն ազատում է ցելյուլոզան և արագ վերադարձնում է որովայնի հարթ վիճակը: Շատ ջուր խմեք:

Մաստակ- Մաստակ ծամելիս՝ ավելորդ օդ եք կուլ տալիս, որի արդյունքում փքվում է որովայնը:

Գազավորված ըմպելիքներ- Եթե ցանկանում եք ազատվել մի քանի կիլոգրամներից և որովայնի փքվածությունից, դադարեցրեք գազավորված ըմպելիքների օգտագործումը: Դրանց փոխարեն՝ մաքուր ջուր խմեք:

Քաղցր ուտելիքներ- Մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերքները հանգեցնում են որովայնի փքվածության: Այդ իսկ պատճառով, աշխատեք խուսափել քաղցր խմորեղեն և կոնֆետ օգտագործելուց:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս