Բաժիններ՝

Ճանապարհ՝ թմրամոլից մինչև հայտնի PR ընկերության սեփականատեր. Քելի Քաթրոնը խորհուրդներ է տալիս

Interesnoznat.com-ը գրում է, որ Քելի Քաթրոնը նորաձևության քննադատ է, «People’s Revolution» PR ընկերության սեփանակատերը։ Նա բարդ ճանապարհ է անցել հաջողության հասնելու համար։

1. Չես կարող երջանիկ լինել, եթե երբեք ցավ չես ապրել։ Անհնար է կարողանալ ուրախանալ, եթե չգիտեք, թե ինչ է կոտրված սիրտը։ Չեք կարող զգալ կյանքի լիությունը, եթե երբեք չեք զգացել դատարկությունը։ Երբեմն «կյանքի եղանակները» սխալ հաջորդականությամբ են գալիս. աշնան, ձմռան, գարնան և ամռան փոխարեն՝ մենք հաջորդաբար 3 ձմեռ ենք ստանում։ Բայց դա չի նշանակում, որ գարունը երբեք չի գա։

2. Եթե կարծում եք, որ ձեզ ավելի շատ բան է տրված, քան ձեզնից սպասում են, չպետք է շփվեք մարդկանց հետ, ովքեր կասեն, թե ձեր մեջ արտասովոր ոչինչ չկա։ Նրանց հետ դուք սովորական մեկը կդառնաք՝ այնպիսին, ինչպիսին նրանք են ուզում ձեզ տեսնել։

3. Երբեմն, եթե ոչ հաճախ, դուք հասկանում եք, թե ով եք. դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ պարզում եք, թե ով չեք։

4. Ձայնը, որ ձեզ ասում է, թե դուք ոչնչություն եք, որ վաղ թե ուշ ինչ-որ սարսափելի բան տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, ձեր հոգու ձայնը չէ։

5. «Լոմկայի» երկար, դժվար օրերից հետո, իմ մոտ սովորություն ձևավորվեց ամեն օր ինձ համար փքաբլիթ գնել։ Մի անգամ Ջոնը հարցրեց, թե ինչո՞ւ եմ ես ամբողջ ժամանակ վազում փքաբլիթի հետևից։ «Փակիր աչքերդ և հարցրու ինձ, թե ինչ տեղի կունենա, եթե չգնես այդ փքաբլիթը»,- ասաց նա։ Ես բացեցի աչքերս և հարցրի ինձ… Ներսում շատ բարձր ձայնն ասաց. «Դու կմահանաս»։ «Իսկ հիմա պատասխանի՛ր ինձ,- ասաց ինքնագոհ Ջոնը,- Դու իրո՞ք կարծում ես, որ դա Աստծո ձայնն է»։

6. Ես օգտագործում էի «փքաբլիթի բարոմետրը» երկար տարիներ շարունակ՝ սկսած այն պահից, երբ խիստ անհանգստանում էի. դա լիներ հաշիվների փակման նման մանրուք կամ ավելի լուրջ բան, ինչպիսին դստերս անվտանգությունն է։

7. Պետք է թողել հին կյանքը՝ նորը սկսելու համար. երբեմն անհրաժեշտ է թողնել ամեն ինչ և սկսել նորից, քանի որ դա ի սկզբանե սխալ է եղել:

8. Ճշմարտությունն ասելն ու դրա համար պատասխանատվություն վերցնելն է իրական ազատությունը… Եթե դուք բարի և նուրբ լինեք, դա որևէ կերպ չի հեռացնի ձեր կյանքի ճանապարհին առկա խոչընդոտները, երբեմն՝ հակառակը՝ ընդամենը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում։

9. Ձեր բացասական մտքերը մոլախոտեր են, որոնք ձեր այգուն՝ ձեր հոգուն, թույլ չեն տալիս աճել։ Պետք է մտածեք, թե ինչպես ազատվել դրանից։ Մաքրելուց հետո դրանք հավանաբար նորից կաճեն, սակայն դա նման է էպիլյացիային. եթե մազերն ակնամոմով հեռացնեք, դրանք ավելի ու ավելի քիչ կաճեն։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս