Փախստականների խնդիրը եղել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպման գլխավոր թեմաներից մեկը Նյու Յորքում, որտեղ նրանք հաստատել են միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարում ԵՄ-ի և Թուրքիայի համաձայնագրին իրենց աջակցությունը, հայտնում է Աթենքի նորությունների գործակալությունը։
«Եթե կառավարությունը չարդարացրեց դա՝ ժողովուրդը վերադառնալու է նույն դիրքին: Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որը հանքային ջրի գովազդ է հիշեցնում. «Մենք բոլորս կախված ենք մի կում թարմ կառավարությունից. նույնիսկ տնային տնտեսուհին տանը պարապ սպասում է, թե երբ է նոր կառավարություն կազմավորվելու»,- ասաց Կարեն Քոչարյանը:
«2000 մարդու ընդունել, կազմակերպել, ճանապարհել, սա ինձ համար առաջնային է: Մենք եղանք մարզերում, հասանք մինչեւ Արցախ: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակցում էր 48 պարախումբ, իսկ ամառային դպրոցի բոլոր ուողղություններից ամենաշատը հայերեն սովորողներն էին: Այս ծրագրերը ինչքան ընդլայնենք, դեռ ընդլայնելու տեղ կա»,- ասաց նա:
Բոլոր գերատեսչությունների հետ 2017 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկման արդյունքում փաստաթուղթը բերվելու է ամբողջական տեսքի և ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողով:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի ավիահարվածները Դեր Զորում սիրիական զորքերին եղել են դիտավորյալ, Associated Press-ին տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Ջեյմս Ուորլիքը քիչ առաջ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում, որտեղ տեղեկացրել է, որ ավարտվել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումները։
«Ազնվորեն ասած, ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կկարողանամ նորից հաճույք ստանալ սպորտից և թենիսի կորտում լինելուց:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.31-ին տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հաքեր Լուկա Տոդեսկոն կոտրել է iPhone 7-ը, երբ սմարթֆոնի թողարկումից մեկ շաբաթ էլ չէր անցել: Էնտուզիաստն այդ մասին պատմել է Twitter-ում։
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը Ուկրաինային աջակցող օրենք է ընդունել, որը նախատեսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացում։ Դրանում կետ է ներառված, որ օրենքը գործելու է 5 տարվա ընթացքում՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած, հայտնում է rbc-ն։
«Բայց այն ավելի շատ միտված էր մեզ՝ հասարակությանը, որպեսզի մենք ապահով Հայաստանից չզզվենք, որ նայենք այդ զինատեսակներին, ասենք՝ նայեք, մենք ապահով Հայաստանում ենք ապրում, բայց զորահանդեսը լավ է և դիտվում է այն ժամանակ, երբ հոգու թրթիռ կա, և այն լինում է հաղթանակից հետո: Մենք ունենք, դժբախտաբար, մի դրվագ չորս օրվա, 800 հեկտար կորցրած հող ունենք և ունենք զորահանդես։ Մենք պետք է բաժանվենք այդ 800 հեկտարի և զորահանդեսի միջև, և տեսնենք, թե ինչո՞ւ այդ տեխնիկան լռեց չորս օր շարունակ, ինչո՞ւ ոսոխին իր բնի մեջ չսատկացրեց։ Զորահանդեսը գեղեցիկ էր, լավ էր»։
«Ես հասկանում եմ, որոշակի բիզնես միջավայր ստեղծելը բարդ է, բայց մենք պետք է մի կառավարիչ ընտրենք, որն այդ բեռը կհաղթահարի»,- ասաց Կարապետյանը` ավելացնելով, որ պետք է ընտրել այնպիսի կառավարիչի, որը կկարողանա շահույթ ստանալ:
Վրաստանի խորհրդարանի պատգամավորության թեկնածուները կռվել են ուղիղ եթերում, հայտնում է kp.ru-ն։
Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում օդում սպասվում է -2…-4 C0 ցուրտ:
Սփյուռքը, Ռուբեն Վարդանյանի բնորոշմամբ, գետոյացված կարգավիճակում է, թեև ինքը շատ լավ հասկանում է՝ այս բառերը ցավալիորեն դառն են հնչելու մեր ականջներին:
«Պետք է ուսումնասիրել, թե որոնք են մեր թիրախային կետերը, որ ոլորտները մենք կարող ենք զարգացն ել, որոնք են մեր նեղ տեղերը, որ խանգարում են, որպեսզի բիզնեսն այդտեղ զարգանա: Պետք է լինել մաքսիմալ բաց և հասանելի թե՛ գյուղացու, թե՛ ոլորտի գործարարի համար», – ասել է վարչապետը։
42-ամյա Հարություն Գալստյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ում սեպտեմբերի 21-ին մեղադրանք է առաջադրվել։
Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ, ի թիվս այլ նորությունների, առաջին անգամ ցուցադրվեցին նաև հայկական բանակի «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը։
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Կրեմլում պարգևատրման արարողության ժամանակ երգել է Ռուսական կայսրության «Աստվա՛ծ, պահպանի՛ր ցարին» օրհներգը։
ՀՀ Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանն այսօր Կառավարության նիստից հետո փորձեց ամեն կերպ խուսափել հարցից, թե նախարարություններում ի՞նչ «պրիմիտիվ գողության» մասին էր խոսում վարչապետ Կարեն Կարապետյանը։
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեկնաբանել է իր հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, որը նա արել էր սեպտեմբերի 20-ին Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Բյուջեն կազմվելու է, որպեսզի մենք մեր հարկատուների փողերը խնայողաբար օգտագործենք։ Բյուջեն սովորաբար կառուցվում է ՝ ելնելով տնտեսական իրավիճակից։ Ինքը ոչ միայն ֆինանսական փաստաթուղթ է, այլև դրանով դու կարողանում ես ներկա տնտեսական իրավիճակում ազդակներ հաղորդել, և դա պետք է լինի իրատեսական»:
Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 1-ին, Աշտարակի խճուղում՝ Երևանի Շիրազի փողոց տանող ճանապարհահատվածում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանն ու շրջվել:
Սիրիայի Հալեպ քաղաքը սեպտեմբերի 22-ին, երկար ամիսներ ի վեր առաջին անգամ, հզոր ռմբակոծության է ենթարկվել երկնքից, հայտնել են Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնից։
Էրեբունի բժշկական կենտրոնից «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին այսօր տեղափոխեցին Դատապարտյալների հիվանդանոց:
Նախաքննության ընթացքում իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հիշյալ հանցագործությունները կատարած նաև մյուս անձանց շրջանակը պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
«Ինձ այսօր է ներկայացրել վարչապետը։ Մի քանի ժամ է, ինչ աշխատում եմ»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը՝ խոստանալով բոլոր հարցերին մանրամասն պատասխանել ավելի ուշ։
«Հարգելի՛ պարոն Օբամա, հիշո՞ւմ եք այն տղային, որին տարան Սիրիայում շտապօգնության մեքենայով։ Կարո՞ղ եք դուք գնալ այնտեղ ու նրան մեր տուն բերել։ Մենք ձեզ կդիմավորենք ծաղիկներով ու փուչիկներով։ Մենք կտանք նրան ընտանիք և նա կլինի մեր եղբայրը»,- գրել է նամակում Ալեքսը:
Կառավարության որոշմամբ այսուհետ մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստ կարող են ստանալ նաև Լեռնային Ղարաբաղում աշխատող ՀՀ քաղաքացիները։
IdeA հիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է Ռուսաստանի առաջ ծառացած մարտահրավերներին։