Երևանից ավիատոմսերի գներն Ամանորի օրերին (գնացուցակ)
Ամանորի տոներին Երևանն ավելի շատ համակցող չվերթներ կունենա, քանի որ Երևան չվերթներ իրականացնող շատ ավիաընկերություններ ավելացնում են իրենց չվերթների հաճախականությունները և ուղղությունները: «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը կատարել է ավիաընկերությունների կողմից առաջարկվող երկկողմ ավիատոմսերի 2016թ. դեկտեմբերի 27-ից 2017թ. հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածի գների ուսումնասիրություն:
Ինչպես տեղեկացրին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից, ստորև ներկայացված են հանգստի առավել պահանջված ուղղությունների երկկողմանի տոմսերի արժեքները 2016թ. դեկտեմբերի 27-ից 2017թ. հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածի համար:
| 27.12.16-15.01.17 | |
| Ուղղություն | գին |
| Բարսելոնա | $362 |
| Հռոմ | $301 |
| Փարիզ | $373 |
| Վիեննա | $296 |
| Աթենք | $356 |
| Լոնդոն | $442 |
| Պրահա | $349 |
| Լոս Անջելես | $747 |
| Նյու Յորք | $536 |
| Պեկին | $359 |
| Դուբայ | $275 |
Նշված գներն ակտուալ են սեպտեմբերին ամրագրելու դեպքում:

