Անկարգություններ Հյուսիսային Կարոլինայում, սպանվել է 1 ցուցարար
Ոստիկանի կողմից Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում սևամորթ տղամարդու սպանության երկրորդ օրը կազմակերպված բողոքի ցույցի մասնակիցներից մեկը ստացել է մահացու հրազենային վնասվածք, հայտնում է BBC-ն։
Ինչպես հայտնում են քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, տղամարդը, ում անունը չի հրապարակվում, սպանվել է ոչ թե ոստիկանի, այլ քաղաքացիական անձի կողմից։
Իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ։ Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ նախօրեին անցկացված բողոքի ցույցերի ժամանակ ևս արցունքաբեր գազ է կիրառվել։
Երեքշաբթի 43-ամյա Քիթ Լամոնթը վիրավորվել էր սևամորթ ոստիկանի կողմից և մահացել հիվանդանոցում։
Ոստիկանությունը պնդում է, որ տղամարդու ձեռքին զենք է եղել և նա անմիջական վտանգ է ներկայացրել, սակայն սպանվածի հարազատները պնդում են, թե նրա ձեռքին գիրք է եղել։