Որքան ունեցվածք ունի ֆինանսների նորանշանակ նախարարը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը հայտարարագրել է 1 մլն դրամ դրամական միջոց: Հիշեցնենք, որ վերջինս մինչ այս զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը: Նա անցած տարեսկզբին ունեցել է 3 մլն դրամի փոխառություն, սակայն տարվա ընթացքում հանձնել է 52 հազար դոլարի եւ տարեվերջին վերադարձրել է նույնքան փոխառություն: Նա փոխառություններից ստացել է 817 հազար դրամի եւ 8 հազար 60 եվրոյի եկամուտ: Նրա մյուս եկամուտը՝ աշխատավարձը, ամսական կազմել է 912 հազար դրամ: Արամյանի տիկինը՝ Իզաբելլա Հովհաննիսյանը, նույնպես բավական ունեւոր է: Նա անցած տարի 3.5 մլն դրամով գնել է «Mercedes-Benz C230» մակնիշի ավտոմեքենա: Նախարարի կինն անցած տարի հանձնել է 40 հազար դոլարի փոխառություն եւ տարեվերջին հետ ստացել: Նրա դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 20 հազար եվրո եւ 40 հազար դոլար: Նա հայտարարագրել է երկու աշխատավարձ` 544 հազար դրամ եւ 16 հազար 632 եվրո: Իսկ տրված փոխառություններից ստացված տոկոսները կազմել են 1 մլն 832 հազար դրամ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս