«Բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք». Կարեն Կարապետյան

Այսօր գործադիրի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Գնման գործընթաց կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ու առաջարկները, թե ինչպես անել, որպեսզի գործողումների ժամանակ ավիատոմսերը գնվեն հնարավորինս նվազ գնով:

Ըստ Դ.Հարությունյանի` այսուհետ վերահսկողությունը կիրականացնի հասարակությունը, իսկ ղեկավար մարմինները կներկայացնեն, թե ինչ տոմս է առաջարկել էլեկտրոնային համակարգը:

«Բարդ համակարգ է, թե ինչին է ուղված, բոլորդ հասկանում եք: Հանձարարական` բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` հավելելով, որ իրեն պատմել են, թե ինչեր էին անում ավիատոմսերի գնումների ժամանակ և, եթե այդ ուղեղը այլ բանի համար օգտագործեին, ավելի արդյունավետ կաշխատեին:

Տեսանյութեր

Լրահոս