 
                        Հայերին օգնելու համար ԴԱԻՇ-ի ահաբեկիչները Ռաքքայի 3 բնակչի են մահապատժի ենթարկել
 
                                    Սեպտեմբերի 21-ի գիշերը սիրիական ժողովրդական աշխարհազորը հայտնել է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը Ռաքքայի երեք բնակչի է մահապատժի ենթարկել։
Հաղորդվում է, որ ահաբեկիչները նրանց մահապատժի են ենթարկել այն բանի համար, որ օգնել են քաղաքի բնակիիչներին փախչել նահանգի հյուսիսային մաս, որը չի գտնվում ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո։
Rusarminfo-ն, հղում կատարելով «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության տեղեկություններին, հայտնում է, որ դաժանաբար սպանված բնակիչներն օգնել են էթնիկ հայերին և քրիստոնյա ասորիներին։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        