«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Նորթհեմփթոն Թաուն»-ին
Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում ավարտվեցին 1/16 եզրափակիչ հանդիպումները: Իրենց հանդիպումները հաղթանակով են ավարտել մանկունյական ակումբները:
Ժոզե Մոուրինյոի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելիս հանդիպեց «Նորթհեմփթոն Թաուն»- ի հետ:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ունի և չկարողացավ մասնակցել այս հանդիպմանը: Մոուրինյոն խաղադաշտ էր դուրս բերել թիմի գրեթե բոլոր պահեստայիններին: Մրցավեճը հաջող սկսվեց «Յունայթեդ»-ի համար, և հաշիվը 18-րդ րոպեին բացեց Մայքլ Կարիկը: «Նորթհեմփթոն Թաուն»-ի ֆուտբոլիստներն առաջին կեսի 42-րդ րոպեին անակնկալ հավասարեցրեցին խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Ռիվիլը: Մոուրինյոն 2-րդ կեսում փոխեց թիմի խաղը: Անդեր Էրերան ու Մարկուս Ռեշֆորդը կարողացան մեկական անգամ գրավել տանտերերի դարՍ ասն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ին դուրս բերել 1/8 եզրափակիչ:
Մանկունյական թիմերից մյուսը՝ «Մանչեսթեր Սիթի»-ն կրկին մրցակցի հարկի տակ հանդիպեց «Սուոնսի Սիթի»-ի հետ: Պեպ Գվարդիոլայի թիմն ամբողջ խաղի ընթացքում իրեն վստահ զգաց ու կարողացավ հասնել ցանկալի արդյունքի: 2-րդ կեսի մեկնարկին Գաել Կլիշին ու Ալիեշ Գարսիան իրենց անվան դիմաց գոլեր գրանցեցին: «Մանչեսթեր Սիթի»-ն ստացավ հարմարավետ առավելություն: Միայն հանդիպման վերջին րոպեին Գիֆլի Սիգուրդսոնը խփեց 1 պատասխան գնդակ: Ավելին անել «Սուոնսի»-ն չկարողացավ, և հանդիպումն ավարտվեց 1-2 հաշվով:
Մյուս հանդիպումներում գրանցվեցին այս արդյունքները. «Ֆուլհեմ»-«Բրիսթոլ Սիթի»` 1-2 «Քուինզ Պարկ Ռենջերս»-«Սանդերլենդ»` 1-2 «Սաութհեմփթոն»-«Քրիսթալ Փելաս» ` 2-0 «Վեսթ Հեմ»-«Աքրինքտոն Սթենլի»` 1-0 «Սթոք Սիթի»-«Հալլ Սիթի»`1-2 «Տոտենհեմ»-«Գիլինգհեմ»` 5-0:
Ավելի վաղ հայտնի էին դարձել լիգայի գավաթի 1/8 եզրափակիչի ևս 8 մասնակիցներ: