Մամեդյարովն ու Լամբերտո Զանիերը քննարկել են ԼՂ հակամարտությունը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Ինչպես հայտնել են գործակալությանը Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի համագործակցությունը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել ԵԱՀԿ-ի օրակարգի շուրջ։
Լամբերտո Զանիերը նշել է, որ ԵԱՀԿ-ն ի վիճակի է շարունակել Ադրբեջանի հետ գործնական համագործակցությունը։

Մամեդյարովն իր հերթին ասել է, որ Ադրբեջանը նույնպես շահագրգիռ է զարգացնել գործնական համագործակցությունը։ Նա նշել է, որ այդ համատեքստում տրանսպորտային ոլորտում համագործակցությունը և էներգետիկ միջանցքի զարգացումը կարող են շահավետ լինել։

Մամեդյարովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ասել է, որ Ադրբեջանը գոյություն ունեցող ստատուս քվոն փոխելու համար պատրաստ է առարկայական բանակցությունների Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ոգով։

Նա դարձյալ Հայաստանին մեղադրել է ապակառուցողական ու սադրիչ քաղաքականություն վարելու մեջ։

Բացի այդ՝ նա անդրադարձել է ԼՂ-ում անցկացվող զորավարժություններին և հայտարարել, թե ուղղված են բանակցային գործընթացի խախտմանը։

Տեսանյութեր

Լրահոս