Նվազագույնը 12 ոստիկան է վիրավորվել ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում ոստիկանության կողմից սևամորթ տղամարդու սպանությունից հետո, հայտնում է BBC-ն։
ՀՀ Նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 17-ի հրամանագրերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար մի շարք դատավորներ պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով:
«Մեր անկախ երկրին մաղթում եմ մնալ այնքան գեղեցիկ, որքան եղել է ու կա՝ իր տաղանդավոր զավակներով միասին: Այսօրվա իմ ամենակարևոր մաղթանքը պետք է լինի՝ պահպանել ու պաշտպանել մեր անկախությունը՝ երկար տարիներ ու դարեր: Շնորհավորում եմ բոլորիս՝ մեզ համար այսքան թանկ տոնի առիթով»,- ասել է երաժիշտը:
Թուրքական DHA գործակալությունը հայտնում է, որ Կոսովոյի Պրիզրեն քաղաքի դպրոցների աշխարհագրական քարտեզներում Հայաստանը ներկայացված է հին սահմաններով։ Բացի այդ՝ քարտեզներում ներկայացված է նաև Քուրդիստանը։
Նա նշեց, որ Գրիգորյանների ընտանիքը չորս զավակ ունի, և նրանք Գյումրիում հայտնի են՝ որպես երիտասարդներ, որոնք ոչ մի անգամ որևէ կրիմինալ կամ խուլիգանական պատմությունների մեջ ներգրավված չեն եղել. «Հայտնի են իրենց ընկերասիրությամբ, պարկեշտությամբ, մեծի նկատմամբ հարգանքով։ Արշակն ամենահամեստն էր չորս եղբայրների մեջ, ու, իրոք, սա հարված էր, երբ իմացանք Արշակի մահվան բոթը, նա նաև շատ կիրթ էր, ու բոլորի համար զարմանալի է այն, ինչ տեղի ունեցավ»։
Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի առաջին խաղային օրը տեղի է ունեցել 4 հանդիպում: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ տուրի կենտրոնական խաղում «Վոլսբուրգ»-ը սեփական դաշտում մրցել է ԴորտՍ ունդի «Բորուսիա»-ի հետ:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարի ընտանիքում մեծ ողբերգություն է:
Սիրիական ռազմաօդային ուժերը չէին կարող գրոհել Հալեպում մարդասիրական ավտոշարասյունը, քանի որ գիշերը հնարավորություն չունեն իրականացնել թռիչքներ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Անկախության 25-ամյակ զորահանդես-շքերթը։
Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում սակրավորները ինքնաշեն պայթուցիկ սարք են վնասազերծել, հայտնում է «Sputnik Ղրղըզստանը»՝ հղում կատարելով Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությանը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անընդունելի է համարում Սիրիայում իրավիճակն ու կոչ անում համաշխարհային հանրությանը միավորվել՝ այդ խնդրի լուծման նպատակով։
Հայկական կիբեր բանակն Անկախության տոնի առթիվ կոտրել է մի քանի ադրբեջանական կայքեր և դրանցում տեղադրել Հայաստանի դրոշը` շնորհավորական ուղերձով:
«Հրապարակ» թերթը գրում է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներին հանձնարարել է «նորմալ շփվել» լրագրողների հետ կառավարության նիստերից հետո։
Թուրքիան հարգում է և աջակցում Սիրիայի տարածքային ամբողջականությանը ու չի ձգտում գրավել ուրիշի տարածքը։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 20.50-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ազատությունն ու անկախությունը պաշտպանության կարիք ունեն ոչ միայն արտաքին սպառնալիքներից: Մեր քաղաքացիները ևս պետք է ազատ լինեն, որովհետև ազատ մարդն ու ազատ հասարակությունն անհամեմատ ավելի արդյունավետ են գործում: Մենք կարող ենք և պետք է շարունակենք կառուցել արդյունավետ երկիր, որը կպաշտպանի ազատ քաղաքացուն և ազատ հասարակությանը: Անազատ մարդիկ տեսականորեն կարող են ստեղծել շատ բան, բայց ոչ երջանկություն:
ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից «Եռաբլուրում» լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես ժամանակին Նախագահ Սերժ Սարգսյանն էր ասում՝ «գլխի՞ց է բռնելու»: Վարչապետն ասաց, թե «բացատրեք, ի՞նչ նկատի ունեք «գլխից բռնել» ասելով»: Պատասխանին, որ այսինքն՝ կոռուպցիոներներին վերևի՞ց է բռնելու, թե՞ ներքևի օղակներից, պատասխանեց. «Պրոբլեմը լուծելու ենք»:
ԱՄՆ ադմինիստրացիան դեռ վաղ է համարում Ռուսաստանի հետ Սիրիայում համագործակցության մասին համաձայնագրի կնքումը, քանի դեռ երկրում հաստատված չէ կայուն հրադադար։
Ընկերներ (Հայաստանում և ողջ աշխարհում), այսօր լրանում է Հայաստանի անկախության 25-ամյակը։ Մենք պետք է օգտագործեք հնարավորությունը՝ նշելու այն փոքր, բայց գեղեցվիկ ազգի հաջողությունների մի մասը՝ միևնույն ժամանակ փորձելով լուծել անհանգստացնող խնդիրները։
ԵԽԽՎ-ն հրապարակել է Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություններին նվիրված հանրաքվեի անցկացմանը հետևելու նպատակով երկիր ուղարկվելիք գնահատող առաքելության կազմը, ասված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում։
Այսօր նշում ենք մեր հայրենիքի կարևորագույն պետական տոնը: Տոն, որը խորհրդանշում է ազատ ու անկախ ապրելու մեր դարավոր կամքն ու նպատակը։ Անկախ պետականության քսանհինգամյակին նախորդող ամիսներին մեր երկրին բաժին ընկան լրջագույն մարտահրավերներ, որոնք մեր ժողովուրդը հաղթահարեց իրեն բնորոշ արժանապատվությամբ։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հանդես է եկել վերջին ուղերձով՝ որպես ԱՄՆ նախագահ, հայտնում է BBC-ն։
Այսօր նշվում է 25-րդ տարեդարձը պատմական այն հանրաքվեի, որը ճնշող մեծամասնությամբ հավանություն տվեց Խորհրդային միությունից Հայաստանի անկախացմանը եւ արդյունավետ ձեւով վերահիմնադրեց Հայաստանի Հանրապետությունը:
Այսօր լրանում է անկախության հռչակման 25-ամյակը: Տոնի առթիվ Երևանում սկսվել է զորահանդեսը։
«Բոլորս էինք ուզում անկախանալ, բոլորս էինք գնացել այնտեղ հանուն անկախության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերհիշեց Արա Մինասյանը, ով ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: «Սա բարձր պարգեւ է: Այն ոչ թե մի մարդու կամ մի անձնակազմի է տրված, այլ ողջ համակարգին»,- նշեց նա:
Այս պահին ակտիվ քննչական գործողություններ են կատարվում եւ նրա մերձավորների, ընտանիքի անդամների հարցաքննությունից պարզ է դարձել, որ կատարվածը որեւէ առնչություն չունի Գյումրիում ընթացող քաղաքական պրոցեսների հետ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Գյումրիի կենտրոնական փողոցներում փակցված ու մեծ աղմուկ հանած պաստառի հեղինակը գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմնակիցներն են. երեկ պաշտոնապես հաստատվել է այդ վարկածը։ Հիշեցնենք, որ այդ պաստառի վրա նկարված էին զառեր և գրված էր՝ «Հաջողության բանաձևը»։
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կործանվել է U-2 հետախույզ ինքնաթիռ։ Օդաչուները հասցրել են կատապուլտ կատարել, զոհեր չկան, հայտնում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ լինելու են հավասար պայմաններ, եթե մեկնումեկը հաջողակ բիզնես ունենա, որևիցե կերպ նրանից այդ բիզնեսը չենք խլելու։ Արմենակ Խաչատրյանը հույս ունի՝ ֆաբրիկան վերագործարկվելու է։