Զլատան Իբրահիմովիչի կյանքի կանոնները
Անկարգապահ, չի կարողանում լեզուն պահել ատամների արանքում, անհնազանդ, բայց այս ամենի հետ մեկտեղ՝ ֆենոմենալ և աշխարհի բոլոր մարզիչների կողմից սիրված ֆուտբոլիստ:
1. Ես միշտ նախընտրում եմ ասել այնպես, ինչպես կա: Եթե ես լավն եմ, ուրեմն լավն եմ: Եթե ես վատն եմ՝ ինչո՞ւ ժխտել դա:
2. Ես հավատացյալ կաթոլիկ եմ, բայց նույնիսկ Աստված չի կարող գնահատել իմ խաղն ավելի լավ, քան ես ինքս:
3. Ինքս իմ նկատմամբ պահանջկոտության պատճառով ես հազվադեպ եմ երջանիկ լինում: Բայց փոխել ինձ այլևս չի լինի: Հաղթողի իմ մենթալիտետը թույլ չի տալիս ինքս իմ նկատմամբ ներողամիտ լինել:
4. Ես երբեք չեմ հետաքրքրվել նրանով, թե ինչ են իմ մասին խոսում մարդիկ: Ինձ կանոնները չեն հետաքրքրում: Ինձ դուր են գալիս նրանք, ովքեր կարմիր լույսի տակ են անցնում:
5. Գվարդիոլան փորձում է կրկնօրինակել Մոուրինիոյին, բայց նա շատ հեռու է Ժոզեից: Պորտուգալացին աշխարհի լավագույն մարզիչն է:
6. Մոուրինիոն միշտ մոտիվացրել է ինձ, նա հաղթողի հոգի ունի: Նա գալիս է թիմ, թիմի հետ տիտղոսներ է նվաճում և հեռանում է՝ շնորհակալություն հայտնելով բոլորին աշխատանքի համար:
7. Ես միշտ մեքենան վարել եմ՝ ինչպես խելագար: Մի անգամ ես փախա ոստիկաններից՝ զարգացնելով 325 կմ/ժամ արագություն: Ընդհանրապես ես կյանքում շատ եմ թույլ տվել արարքներ, որոնց մասին կուզենայի մոռանալ:
8. Ավելի լավ է խաղալ վատ, բայց տիտղոսներ նվաճել, քան խաղալ լավ, բայց մնալ առանց ոչնչի:
9. Մեսսին Աստծուց տրված տաղանդ է, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն՝ ջանասիրաբար մարզումների արդյունք: Մեսսին հանդիսանում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը՝ չօգտագործելով աջ ոտքը: Ես վախենում եմ պատկերացնել՝ ինչ կլինի, եթե նա սկսի խաղալ նաև աջով:
10. Ես ոչ մի կերպ չեմ կարողանում բնակարան գտնել ինձ համար Փարիզում: Երևի ստիպված կլինեմ գնել այն հյուրանոցը, որտեղ ապրում եմ:
11. Ընդունված է համարել, որ մինչև մահ մենք չենք կարող դառնալ լեգենդ: Ինձ թվում է, դա այդպես չէ: Ես կենդանի լեգենդ եմ: Համենայն դեպս, ինձ մոտ՝ Մալմեում:
12. Գիտե՞ք, ինչ էի ես զգում՝ խաղալով «Բարսելոնայում»: Կարծես թե դու ունես Ferrari, բայց վարում ես այն՝ ինչպես Fiat:
13. Ում հետ ես կարող եմ ինձ համեմատե՞լ: Մուհամեդ Ալիի: Երբ նա ասում էր, որ հակառակորդը կպառկի 4-րդ ռաունդում, ապա անում էր դա:
14. Վնասվածք ստացած Զլատան. դա ամենահիասքանչ և շատ կարևոր նորություն է յուրաքանչյուր թիմի համար:
15. Ինչո՞ւ ես մականուն չունեմ: Ինձանից վախենալու համար բավարար է նայել, թե ինչպես եմ ես խաղում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը