Չինացի գործարարն ավարտել Է միաշարժիչ ինքնաթիռով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը
Չինացի գործարարը եւ նրա անձնակազմի անդամներն ավարտել են միաշարժիչ ինքնաթիռով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: Այն սկսվել եւ ավարտվել է Չինաստանում, տեղեկացնում է China Daily թերթին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ճանապարհորդությունն օգոստոսի 7-ին Պեկինի օդանավակայանից սկսվել է միաշարժիչ տուրբինապտուտակավոր TMB700 ինքնաթիռով:
Թերթի տվյալներով՝ 54-ամյա գործարար Չժան Բոն եւ նրա անձնակազմի անդամները (լրագրող, մեխանիկ, թարգմանիչ եւ ինժեներ) իրենց ճանապարհորդության ընթացքում 44 կանգառ են կատարել 23 երկրներում: Ճանապարհորդությունը տեւել է 49 օր եւ սեպտեմբերի 24-ին ավարտվել է Պեկինում:
Ինքնաթիռը Բերինգի նեղուցից թռչել է մինչեւ Հյուսիսային Ամերիկայի Ալյասկա, այնուհետեւ՝ Ատլանտիկայի վրայով Իսլանդիա, այնտեղից էլ՝ մայրցամաքային Եվրոպայով Թուրքիա:
Նշվում է, որ Չժան Բոն Beijing Navigation Leisurely Culture Development Co Ltd ընկերության նախագահն է, որն զբաղվում է օդաչուների ուսուցմամբ, ինչպես նաեւ ավիացիայի հետ կապված տարբեր ծառայություններ է իրականացնում: Գործարարը նաեւ նշանակվել է Մետաքսի ճանապարհի միջազգային ցուցահանդեսի դեսպան:
Ինչպես գրում է թերթը, իրենց կանգառների ժամանակ նրանք մետաքսե հուշանվերներ են բաժանել, որպեսզի մարդկանց ծանոթացնեն Չինաստանի կողմից առաջարկված Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու կառուցման նախաձեռնությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: