10 փաստ, որոնց մասին սոցիալական ցանցերում գրելը վտանգավոր է
Lifer.com.ua կայքը ներկայացրել է 10 փաստ, որոնց մասին սոցիալական ցանցերում գրելը վտանգավոր է։
1. Տան և աշխատավայրի ամբողջական հասցե։ Ֆեյսբուքյան ձեր էջում հստակ նշելով, թե որտեղ եք ապրում և աշխատում՝ հանցագործներին հաղորդում եք տվյալներ ձեր գտնվելու մասին։ Այսպիսի փաստերն առհասարակ չպետք է հայտնվեն սոցիալական ցանցերում։
2. Ծննդյան օրը և ամիսը։ Այս տեղեկությունները հրապարակելը կարող է վնասել ձեր անձնական և ֆինանսական անվտանգությունը։ Ասվածը վերաբերում է նաև տան և բջջային հեռախոսահամարներին։ Ֆեյսբուքին մի տրամադրեք անձնական տեղեկատվություն՝ բացի անունից և ծննդյան տարեթվից։
3. Մայրիկի ազգանունը մինչ ամուսնանալը։ Սա շատ թանկ տեղեկատվություն է ոչ միայն՝ այն պատճառով, որ շատ կայքերի գաղտնի հարցի պատասխանն է։ Շատ ընկերություններ այս տեղեկատվությունն օգտագործում են ձեր անձնական տվյալները պահպանելու նպատակով։
4. Տվյալ պահին ձեր գտնվելու վայրը։ Շատերը չեն էլ կռահում, որ գրառում կատարելիս՝ ավտոմատ կերպով հայտնում են տվյալ պահին իրենց գտնվելու վայրը։ Դա կարող է լինել զբոսայգի, ռեստորան կամ խանութ։ Սա վտանգավոր է, քանի որ պոտենցիալ գողերն այդ պահին կարող են իմանալ, որ դուք տանը չեք գտնվում։
5. Տան նախագիծը։ Այս տեղեկատվությունը կարող է հասանելի դառնալ վատ նպատակներ հետապնդողներին։ Ասում են՝ սա մի քանի անգամ հեշտացնում է բնակարանային գողությունները։
6. Ընտանեկան կարգավիճակը։ Այս տեղեկությունը ևս չի կարելի է հրապարակել սոցիալական ցանցերում։
7. Հանգստի պլանները և մանրամասները։ Տեղեկությունն այն մասին, որ ձեր բնակարանը որոշակի ժամանակահատվածով դատարկ է, իսկական գովազդ է գողերի համար։
8. Ավիատոմսի լուսանկարը։ Դուք անգամ չեք էլ մտածե՞լ, որ ավիատոմսի լուսանկարը հրապարակելով՝ հնարավորություն եք տալիս փոխել այն կամ էլ չեղարկել ամրագրումը։
9. Փաստեր երեխաների մասին։ Զարմանալի չէ, որ մենք այդքան սիրում ենք համացանցում կիսվել երեխաների լուսանկարներով։ Սակայն երբեք չգիտեք, թե ով է դրանք նայում։ Դրանք կարող են հայտնվել մանկապիղծների կամ մանկական պոռնոգրաֆիա տարածողների ձեռքում։
10. Հրապարակման ոչ ենթակա լուսանկարներ և տեսանյութեր։ Այսպիսի լուսանկարներն ու տեսանյութերը կարող են աշխատանքը կորցնելու պատճառ դառնալ, և՝ ոչ միայն։ Նույնիսկ ջնջված լուսանկարները կարող են կրկին հրապարակային դառնալ ցանկացած պահի։ Հիշեք, որ համացանց ներբեռնված ցանկացած բան այնտեղ մնում է հավերժ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը