
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Սեպտեմբերի 26-ին, ժամը 18.19-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Երևան-Արմավիր հատվածի 8-րդ կմ-ին բախվել են «Mercedes C240» մակնիշի (վարորդ՝ 1985 թ. ծնված Մ. Ն.) 80 OD 055, «Nissan Skyline» մակնիշի (վարորդ՝ Ի. Մ.) 600 LL 70 և «ԳԱԶ-3110» (վարորդ՝ 1957 թ. ծնված Ս. Ա.) մակնիշի 01 UT 128 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ս. Ա.-ը հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: