Արթիկի քաղաքապետի թեկնածուն լավ հարաբերություններ ունի Կարեն Կարապետյանի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արթիկի քաղաքապետի թեկնածու Մխիթար Վարագյանի եղբայրը՝ ղազախստանցի մեծահարուստ Դավիթ Վարագյանը, այս օրերին Հայաստանում է։ Նա թեև հաճախ է Հայաստան այցելում, սակայն այս անգամվա այցն արթիկցիները դիտում են որպես նախընտրական՝ նպատակը հոկտեմբերի 2-ի ընտրություններում եղբորը սատարելն է։ Բացի այդ, նա մտադիր է Արթիկում բացել տրիկոտաժի ֆաբրիկա՝ հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկություն։ Վարագյանն օրերս այցելել է քաղաքապետարան և իր պլանները քննարկել Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի հետ։ Վարագյաններն առհասարակ լավ հարաբերություններ ունեն իշխանության, մասնավորապես՝ նորանշանակ վարչապետի հետ, և վերջինիս նշանակումը մեծացրել է Մ. Վարագյանի քաղաքապետ դառնալու շանսերը։ Մյուս թեկնածուին՝ Մուշեղ Պետոյանին, հիշեցնենք, սատարում է նախկին վարչապետը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930