
Աշխարհի ամենաարտասովոր ռեստորանները

TripAdvisor տուրիստական ծառայությունը կազմել է աշխարհի տասը ամենաարտասովոր ռեստորանների վարկանիշը: Ցուցակում տեղերը աստիճանակարգված չեն:
Մասնավորապես, ցուցակում տեղ է գտել Sci-Fi Dine-In Theater Restaurant-ը, որը տեղավորված է Ֆլորիդայում Disney’s Hollywood Studios զվարճալիքների թեմատիկ զբոսայգու տարածքում: Ռեստորանը ձեւավորված է 1950-ական թվականների ամերիկյան ավտոմոբիլային կինոթատրոնի ոճով: Հաստատությունում սեղանները հիշեցնում են ծալովի թափքածածկով մեքենաներ:
Փարիզի Dans le noir ռեստորանում հաճախորդներին առաջարկում են ճաշել լիակատար մթության մեջ: Տանզանիայում գտնվող The Rock հաստատությունը ուշագրավ է նրանով, որ գտնվում է Հնդկական օվկիանոսի ոչ մեծ ժայռի վրա:
Վարկանիշում հայտնվել են նաեւ Մալդիվյան կղզիների վրա տեղավորված Ithaa Undersea Restaurant-ը, ճապոնական Ninja New York ռեստորանը՝ Նյու Յորքում, իտալական Ristorante Grotta Palazzese հաստատությունը, Cereal Killer Cafe-ն Լոնդոնում, մեքսիկական Alux Restaurant-ը, գերմանական Food Loop-ը եւ նորզելանդական Christchurch Tramway Restaurant-ը: