Բաժիններ՝

Google-ի գաղտնի 6 նախագծերը, որոնք կփոխեն աշխարհը

Մենք սովորել ենք, որ Google-ն առաջին հերթին՝ որոնողական համակարգ է, օգտակար ծառայություններ և Android, սակայն ընկերությունն ունի մի շարք նախագծեր, որոնք իրականություն դառնալուց հետո կարող են փոխել աշխարհը:

Ձեզ ենք ներկայացնում այդ նախագծերից վեցը:

1. Project Loon

Այս նախագիծը նպատակ ունի ինտերնետային կապի միջոցով վերգետնյա ենթակառուցվածքներ ապահովել նաև գյուղական հեռավոր համայնքներում։ Google-ն այս ամենն իրականություն դարձնելու համար առաջարկում է թողարկել և գործարկել օդային աերոկայաններ: Այս աերոկայանները պետք է մշտապես լինեն օդում՝18 կմ բարձրության վրա: Դրանք կարող են կամ մշտապես լինել մեկ տեղում, կամ տեղաշարժվել:

Կարդացեք նաև

2. Project Titan

Project Titan-ը նույնպես ուղղված է համաշխարհային անլար ցանց ստեղծելուն: Սա իրականություն է դառնալու օդում գտնվող դրոնների օգնությամբ։ Դրանք շատ թեթև ինքնաթիռների տեսք ունեն և էներգիա են ստանում արևից: Սրա պատճառով դրոնները կարող են լինել երկնքում երկար տարիներ և չեն պահանջի պարբերաբար իրականացվող թռիչքներ։

3. Baseline Study

Բժիշկները պնդում են, որ ամբողջովին առողջ մարդիկ չկան, պարզապես կան մարդիկ, որ ամբողջությամբ չեն անցել բուժզննում: Եվ իրականում առողջության և ինքնազգացողության մասին պատկերացումները շատ հակասական են:
Baseline Study նախագիծը նպատակ ունի ամբողջացնել առողջության և առողջ մարդու մասին պատկերացումները՝ ցույց տալով, թե իրականում ինչ է մարդու համար առողջությունը: Ընկերությունը ցանկանում է ստեղծել իդեալական առողջության մոդել:

4. Առանց վարորդի մեքենաներ՝ Google-ից

Այս նախագծի մասին արդեն շատ է խոսվել, և կարելի է ասել, որ ընկերությունն այս նախագծի իրականացման վերջին փուլում է: Դեռ 2014 թվականի ապրիլին ընկերությունը հայտնել էր, որ իրենց առանց վարորդի մեքենաները կարողանում են անցնել 1.1 միլիոն կմ:
Ընկերության ներկայացրած մեքենան պարբերաբար փոփոխություններ է կրել: Ըստ վերջին հրապարակումների՝ առանց վարորդի մեքենան չունի ղեկ, գազի համար նախատեսված ոտնակներ:

Եթե Google-ը կարողանա իրականություն դարձնել իր նախագիծը, ապա կկարողանա նաև հեղափոխություն առաջացնել մեքենաների արտադրության ոլորտում:

5. Կոնտակտային ոսպնյակներ

Google-ը պատրաստվում է ստեղծել կոնտակտային ոսպնյակներ, որոնք կլինեն լինզաների վրա հիմնված ռադիոազդանշանի փոխանցման էլեկտրոնային սարքի ձևով: Այս լինզաները կկարողանան արցունքաբեր հեղուկի միջոցով կանխատեսել հիվանդությունը և կարգավորել որոշ ֆիզիոլոգիական ցուցանիշներ:

Այս պահի դրությամբ լինզաները կարողանում են չափել շաքարային դիաբետ ունեցող անձանց արյան մեջ գլյուկոզայի քանակը:

6. Google DeepMind

Եվ, իհարկե, արհեստական ինտելեկտը: Այս նախագիծը համարվում է ընկերության ամենաաղմկահարույց, խոստումնալից և գլոբալ ծրագիրը: Առայժմ ընկերությունն աշխատում է վիդեոխաղերի վրա: Սակայն առաջիկայում նախատեսվում է օգտագործել արհեսական ինտելեկտն ավելի մեծ նախագծերի համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս