«Матч ТВ»-ի մեկնաբաններին արգելվել է օգտագործել որոշ արտահայտություններ
«Матч ТВ» հեռուստաալիքի եթերում հնչող որոշ մեկնաբանությունների նկատմամբ գրաքննություն կիրականացվի, հաղորդում է «Бизнес Online»-ը:
Ըստ աղբյուրի տեղեկության, խմբագիրները մշակել է այն բառերի ցանկը, որոնք այսուհետ արգելված են լինելու եթերում: Հաղորդավարները և մեկնաբանները հեռուստաալիքի ղեկավարության կողմից ցուցումներով նամակ են ստացել:
«Եթերային ռուսերենը պետք է լինի ժամանակակից, գրագետ և կլիշեներից անկախ: Խնդրում ենք ուշադրություն դարձնել բայերին, ածականների և գոյականների ձևերին: Եթե կան կասկածներ, խորհրդակցեք gramota.ru-ի հետ: Իսկ եթե Ձեզ դուր չի գալիս խորհրդակցել պորտալի հետ, ապա գիրք կարդացեք»,- ասվում է նամակում:
Նամակում ներկայացվում են նաև բառեր և արտահայտություններ, որոնք արգելվում են եթերում հնչեցնել: Որոշ տարբերակներ ունեն իրենց հավանական փոխարինողները. «սպորտային լրագրության վարպետ» – «մեր գործընկերը», «Զնարկի ենթակաները» – «Զնարկի թիմը»:
Աշխատակիցներին կոչ է արվել ավելի զգուշությամբ օգտագործել թիմերի մականունները. «աղվեսները» հաղթեցին «զինագործներին» = «Լեսթերը» հաղթեց «Արսենալին», «ագռավներն» անցան առաջ = «Նյուքասլն» անցավ առաջ:
Խորհուրդ է տրվում նաև չօգտագործել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են. «վալիդոլային հանդիպում», «Ձեր խոնարհ ծառան», «գոլային խրախճանք», «փառքի զենիթ», «առյուծի բաժին», «6 միավորանոց հանդիպում», «դանակներով խաղ» և այլն: Ամբողջական ցանկի հետ կարող եք ծանոթանալ այստեղ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը