Չիլին հետաքրքրված է ԵԱՏՄ-­ի հետ առևտրային համաձայնագրի ստորագրմամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական կոլեգիայի անդամ, ինտեգրացիայի և մակրոէկոնոմիկայի հարցերով նախարար Տատյանա Վոլովայայի և առևտրի հարցերով Չիլիի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրես Ռեբոլյեդոյի հանդիպումը:

Ինչպես տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Չիլիի փոխարտգործնախարարը հանդիպմանը շեշտել է, որ իր երկրի համար ԵԱՏՄ երկրների հետ համագործակցությունն իրենց համար առաջնահերթություն է: «Մեր նպատակն է հարաբերությունները զարգացնել այն ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի երկկողմ առևտրային պայմանագրի ստորագրումը»,­ նշել է Անդրես Ռեբոլյեդոն: Իր հերթին Տատյանա Վոլովայան շեշտել է, որ նման որոշումը շատ կարևոր է ինչպես Չիլիի, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրների համար, ուստիև պահանջում մանրամասն աշխատանք:

Կողմերն անդրադարձել են նաև աշխատանքային կարևորության մի շարք հարցերի:

Տեսանյութեր

Լրահոս