Բաժիններ՝

Լևոն Մկրտչյանին չի ներկայացվել մրցույթի վերնագրի ընտրությունը. ԿԳՆ-ն պարզաբանում է

ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանի մամուլի խոսնակը` Լուսինե Մարգարյանը, պարզաբանում է` այսօր ԶԼՄ-ներում շահարկումների տեղիք տված «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» միջազգային մրցույթի հայտարարության վերաբերյալ:

«Ռուսգործակցություն» գործակալության հայտարարած «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» միջազգային մրցույթը Հայաստանում գործող 1400 հանրակրթական դպրոցներից վերաբերվում է ռուսերենով ուսուցմամբ ընդամենը 40 դասարաններում և դպրոցներում սովորող ազգությամբ ոչ հայ շուրջ 600 աշակերտների: ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանին չի ներկայացվել մրցույթի վերնագրի ընտրությունը, ինչպես նաև չի զեկուցվել մրցույթի հայտարարությունը նախարարության կայքում տեղադրելու մասին: Կարևորելով ԱՊՀ-ը դերը` ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկ կներկայացվի մրցույթի նախաձեռնողներին` մրցույթն անցկացնել «ԱՊՀ. համագործակցության 25 տարի» խորագրով, քանի որ ԱՊՀ –ն` անկախ պետությունների համագործակություն է և չի կարող ընդհանուր հայրենիք դիտարկվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս