Սեյրան Օհանյանը հեռանում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթից կլրանա 20-օրյա ժամկետը, որի ընթացքում պետք է Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության կաբինետն ամբողջությամբ ձեւավորվի: Նոր կառավարության շուրջ ծավալված քննարկումներում կարեւորագույն թեման ՀՀ պաշտպանության նախարարի հարցն է:

Երեկ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայր է հրավիրել Սեյրան Օհանյանին` ապագայի մասին զրուցելու: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ երկու պաշտոնյաների մոտ երկուժամյա հանդիպման արդյունքում որոշում է կայացվել, որ Սեյրան Օհանյանն այլեւս չի վերանշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում: Թե ինչով կզբաղվի Սեյրան Օհանյանը, «Ժողովուրդ»-ին դեռեւս պարզել չհաջողվեց»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930