Ինչպես տեղեկացրել ենք, այս գիշերվա ընթացքում արձանագրվել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ժամը 04:55-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատների կողմից հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը ժամանակին հավաստանշվել է հայ դիրքապահների կողմից, և նրանք հետ են շպրտվել:
Մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսը, որի ընթացքում երկրի նախագահը կպատասխանի ՌԴ քաղաքացիների հարցերին: Հարցերը ՌԴ նախագահին կուղղվեն ստուդիայից, հեռախոսով և հաղորդագրությունների միջոցով:
Մանրամասները ճշտելու համար Միգրացիոն ծառայություն զանգարել 060-275-034 և և 060-275-024, իսկ ՀՀ առողջապահության նախարարություն ` 010-56-56-08 հեռախոսահամարներով։
Հինգշաբթի օրն ԱՄՆ Փասադենա քաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հայաստա՛ն, իմ սե՛ր» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ցուցադրությունը կներառի նաև հարցուպատասխան ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Դիանա Անգելսոնի հետ, տեղեկացնում է latimes.com-ը:
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում երեկ հազարավոր մարդիկ են դուրս եկել բողոքի ակցիայի՝ ուղղված երկրի նախագահ Գեորգի Իվանովի դեմ, ով որոշել է համաներել անօրինական գաղտնալսման սկանդալի մասնակիցներին, հայտնում է korrespondent.net-ը:
«Միջազգային հանրությունը չի կարող բարոյականության դոնոր լինել և աչք փակել փաստերի վրա, որոնք անընդունելի են քաղաքակիրթ աշխարհում։ Այդ պատճառով Ադրբեջանը փաստարկներ չունի, առավել ևս՝ գոնե այս օրերի սրացումների ժամանակ ճշմարտությունը Հայաստանի կողմն է, դա բոլորի համար ակնհայտ է»:
Տեսահոլովակում, որն ուղարկվել է Նիգերիայի իշխանություններին, ցուցադրված են 15 սեւազգեստ աղջիկներ, որոնք իրենց ներկայացնում են որպես դպրոցից առեւանգված աշակերտուհիներ: Նրանցից ոմանց ճանաչել են ծնողները:
Թուրքիայի հարավարևելյան Հիլվան քաղաքի 5 բնակիչ է կալանավորվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:
Հրադադարի կնքումը՝ թեկուզ կողմերի միջեւ բանավոր պայմանավորվածության մակարդակով, եւ դրա պահպանումը, որքան էլ այն փխրուն լինի, անշուշտ հարկավոր էր, սակայն ստացվամ է, որ ռուսական կողմը հայկական կողմից պահանջել է հրադադարի կիրառում ՝ կանխելով Ղարաբաղի կողմից առաջխաղացումը։ Այսինքն՝ Մոսկվան որոշակիորեն փրկել է Ալիեւին։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի վերջին այցը Մոսկվա ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները զգում է Ռուսաստանի աջակցության և համագործակցության կարիքը միջազգային կարևորագույն խնդիրների լուծման համար: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի բիզնեսի և էկոնոմիկայի հարցերով առաջին տեղակալ Կուրտ Թոնգը ապրիլի 14-15-ը կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությանը:
Չինաստանն ու Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին են ներկայացրել բանաձև Սիրիայի տարածքում քիմիական զենքի կիրառման արգելքի մասին: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում, որը հղում է կատարում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին:
Գյումրեցի Կարենը քաջարի մարտիկ: Նոր պատերազմի նոր հերոսը: Կարեն Տուռզլակյան, նա մեկն է այն երեք հերոսից, ովքեր Արցախի երկնքում անօդաչու սարք խոցեցին:
ԱՄՆ-ի դատարանը Reuters ընկերության նախկին աշխատակից Մեթյու Քիզին դատապարտել է երկու տարվա ազատազրկման Anonymous խմբի ցանցահեններին օժանդակելու համար, որպեսզի մատչում ստանա Los Angeles Times թերթի կայքին և նյութում փոփոխություններ կատարի, հայտնում է korrespondent.net-ը:
Կոտայքի մարզի Կամարիս գյուղում ապրիլի 12-ին հուղարկավորել են Արցախում զոհված Ազատ Քաջիկի Սիմոնյանին: 1996թ. ծնված Ազատ Սիմոնյանը բանակ է զորակոչվել 2014թ.:
Առաջնագծում կանգնած զինծառայողների ու կամավորների տրամադրություններին է ծանոթացել վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Հայտնի է դարձել, որ հանդիպումը տեղի է ունեցել Յըլդըզ պալատում և մամուլի համար փակ է եղել: Հանդիպումը տևել է մոտ 45 րոպե, հայտնում է Trend-ը:
Տեղական շատ լրատվամիջոցներ լայնորեն լուսաբանել են բողոքի ցույցը: Ուրուգվահայ երիտասարդական միությունները Ադրբեջանի ոճրագործությունները խստորեն դատապարտող հայտարարություն են ընթերցել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին:
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի մարտի 25-ի ԱԽ-6-Ե-8 և ԱԽ-6-Ե-9 որոշումներով ներկայացված եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հայտնում է Anadolu գործակալությունը:
«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները, որոնց անունները հայտարարվել են անցյալ ամիս, ներկայացրել են այն կազմակերպություններին, որոնց նրանք կցանկանային առաջադրել 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ու դրամաշնորհն ստացող կազմակերպությունների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին՝ Հայաստանում։
Վրաստանի Պոնիչալա գյուղում, որտեղ բնակվում են ադրբեջանցիներ, զինված հարձակում է տեղի ունեցել, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
«Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման նախագահ Արթուր Բաղդասարյանը պատրաստականություն է հայտնում օրենքով սահմանված կարգով հայտարարագրված իր անձնական միջոցներով վճարել «Ապրիլյան պատերազմի» ընթացքում զոհված բոլոր երիտասարդների, ինչպես նաև պայմանագրային զինծառայողների երեխաների և հարազատ քույր/եղբայրների ԲՈՒՀ-երի ուսման վարձերը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել Լեռնային Ղարաբաղում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մամային ասի՝ մինչեւ պապայի շորերը հագցնես, ես հեսա գալիս եմ, զենքը տուր պապային, թող լիցքավորի, պատրաստ սպասի, կարող է հանկարծ մտնեն տուն, ու դուրս եկա, ավտոն նստեցի, իջա գյուղապետարան։ Իրենք (նկատի ունի թշնամու զինվորներին) ինձ ոչ մի բան չարեցին, չնայած ես սպասում էի, որ կարող ա խփեն ինձ»։
Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց դեմ իրականացված վայրագությունների վերաբերյալ իրավական գործընթացի մեկնարկը տրված է:
Հավատարիմ մնալով ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության պահպանման սկզբունքներին` Միացյալ Նահանգները հակամարտության կողմերից եւ ոչ մեկին զենք երբեւէ չի վաճառել: ԱՄՆ-ի հայ համայնքի երկու ազդեցիկ կազմակերպությունները, Ամերիկայի հայ դատի գրասենյակը եւ Ամերիկայի հայկական համագումարը կարծում են, որ Վաշինգտոնի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է մնալու, սակայն, մտահոգված են Ադրբեջանի կողմից սպառազինությունների ձեռքբերման փաստով:
Երեկ կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, տեղեկացնում է APA գործակալությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ի լուսաբացին Տավուշի մարզի Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 28-րդ կմ-ում` Այգեձոր գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել հողային պաստառի վերին շեպի փլուզում: