ԱՄՆ պետքարտուղարի օգնականի առաջին տեղակալը կայցելի Ադրբեջան
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի բիզնեսի և էկոնոմիկայի հարցերով առաջին տեղակալ Կուրտ Թոնգը ապրիլի 14-15-ը կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությանը:
Հաղորդվում է, որ Թոնգը, ում առաջին այցն է լինելու, իր գործընկերների հետ քննարկումներ կանցկացնի առևտրի, ֆինանսների, հեռահաղորդակցության, տրանսպորտի, տնտեսական պատժամիջոցների, կոմերցիոն հնարավորությունների հարցերի վերաբերյալ:
Այցի շրջանակում ամերիկացի պաշտոնյան հանդիպելու է Ադրբեջանի կառավարության անդամների, Ադրբեջանի բիզնեսի ներկայացուցիչների ու ուսանողների հետ:
Թոնգն իր պաշտոնն զբաղեցնում է 2014թ. հուլիսից: