2016թ-ին որպես կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղ և զոհվել է: Ամուսնացած էր, ունի 2 երեխա` 8 և 10 տարեկան:
«Այն իլյուզիաները, թե իբր Ռուսաստանը մեր դաշնակիցն է, կամ մենք ենք Ռուսաստանի դաշնակիցը, դրանք հօդս ցնդեցին, մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք, մենք Ռուսաստանի պատանդն ենք, և այսօր Հայաստանի հասարակության և պետության խնդիրն է՝ այդ պատանդային վիճակից երկիրը դուրս բերել, որովետև մեր 92 զոհերի ամբողջ մեղքն այդ պատանդային վիճակ ստեղծողների վրա է»:
Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ օգտվելով օրենքով նախատեսված ընթացակարգերից, սույն թվականի ապրիլի 13-ին Ազգային ժողով է ներկայացրել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Կից տեսեք՝ հայտարարության նախագիծը:
Շարունակվում են ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները:
Մադրիդի «Վիսենթե Կալդերոն» մարզադաշտում «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում 2:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»:
«Ռուսաստանը կանի ամեն ինչ, որ գտնի Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծումը: Ինչ էլ որ չասեն, Ռուսաստանը շահագրգռված է հակամարտության կարգավորմամբ»,- հայտարարեց Պուտինը՝ նշելով, որ Ռուսաստանը ցանկանում է լիարժեք կերպով աշխատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքացիների հետ «ուղիղ կապի» ժամանակ անդրադարձավ մի հարցի, որը, նրա խոսքով, շատ է քննարկվում մամուլում: Խոսքը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կազմում մեկ միասնական արժույթի սահմանման մասին է:
Ընթանում է Ադրբեջանի, Իրանի և ՌԴ-ի նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանք: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Հոսեին Ջաբիրի Անսարին:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է «Ատլետիկոյից» կրած պարտությունը (0:2) և Չեմպիոնների լիգայից թիմի դուրս թռնելը:
Ես բակում մնացի՝ սպասելու: Այնուհետև ինքն ընթացքում ինձ զանգահարում էր բնակարանից ու ասում էր, հարցնում էր՝ ես այդտե՞ղ եմ, թե՞ ոչ, հանկարծ չգնամ, թե չէ լավ չի լինի»: Վկան ասաց, որ ուշ ժամի՝ գիշերվա ժամը 2-3-ի սահմաններում, երբ ամբաստանյալը կրկին զանգել է իրեն, ինքն ասել է, որ գնում է, սակայն ամբաստանյալը սպառնացել է իրեն՝ ասելով, որ ինքը բարձրանա վերև:
Ապրիլյան իրադարձություններից հետո կրկին ակտիվացել են խոսակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված «Մադրիդյան սկզբունքներ» անվանումը ստացած առաջարկի մասին: Այն պաշտոնապես կողմերին է ներկայացվել 2007 թվականին, դրան հաջորդող տարիներին ենթարկվել է որոշակի փոփոխությունների և ֆորմալ առումով համարվում է բանակցային գործընթացում առկա վերջին պաշտոնական փաստաթուղթը:
«Եվրամիությունը չի կարծում, թե Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին սրացումների նախաձեռնողն է, ինչպես այդ մասին գրում էին ռուսական ԶԼՄ-ները: Թուրքիան Մինսկի գործընթացի մասնակից է, և մենք ականատեսն ենք այն բանին, թե ինչպես է այդ երկիրը Եվրոպայի մյուս երկրների հետ միասին, հանդես գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:
Այսօր` ապրիլի 14-ին, հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում «հայկական դիվերսիան ետ մղելիս» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ահմեդով Ռյուսթեմ Օրուջ օղլուն (Əhmədov Rüstəm Oruc oğlu): Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
ԼՂՀ Կառավարության բացած հատուկ հաշվեհամարներին երեկվա դրությամբ փոխանցվել է շուրջ 4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, եվրո, ռուբլի և դոլար, մասնակիցների թիվը գերազանցում է 2000-ը և հետզհետե ավելանում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Ապրիլի 15-16-ը՝ առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում, ապրիլի 17-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքացիների հետ «ուղիղ կապի» ժամանակ, պատասխանելով Սանկտ Պետերբուրգից 9-ամյա աղջկա հարցին, խոստովանել է, որ ամեն առավոտ շիլա է ուտում, քանի որ շատ է սիրում:
«Թերություն չեմ ուզում տեսնել, մերոնք դիմակայեցին այդ հսկայական հարձակմանը: Մեր ամեն մեկ զինվորը մեկ «Սմերչ» է: Երկու կոնֆետ, պեչենի կամ սիգարետ ուղարկելով՝ հարց չի լուծվում: Օգնությունները մի քիչ կազմակերպված պիտի լինեն: Եվ Սփյուռքին, և տեղի հայերին եմ դիմում` վերջապես պետություն ունենք, պետական մտածողություն էլ պետք է ունենանք: Ամեն ինչ ավելի կազմակերպված անենք, որ տարակուսանքներ էլ չլինեն, նպատակային լինի ամենը»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ավանդական «Ուղիղ կապի» ժամանակ հարցին, թե երբ կներկայացնի երկրի առաջին տիկնոջը, հայտարարել է, որ հնարավոր է, որ երբևէ կկարողանա բավարարել քաղաքացիների հետաքրքրությունն այդ հարցի առնչությամբ: Քաղաքացիներից մեկը նշել է, որ վերջերս մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Լյուդմիլա Պուտինան ամուսնացել է և հարցրել է, թե երբ է ՌԴ նախագահը ներկայացնելու «մեր երկրի առաջին տիկնոջը»:
Ինչպես տեղեկացնում է «Գյումրի բժշկական կենտրոնի» հասարակայնության հետ կապերի և լրատվության բաինը, ապրիլի 13-ին, ժամը՝ 19:30-ին «Գյումրի բժշկական կենտրոն» է ընդունվել Գյումրի քաղաքի բնակիչ 1978 թվականի ծնված Ազատ Հ.-ն, որի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր:
Ապրիլի 15-16-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Պեկին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Չինաստանի մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի և Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի հետ:
Սեֆիլյանը տեղեկացրեց, որ հանդիպման առաջարկ է արել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ նշելով, որ մարտական գործողությունների և ծրագրերի հստակ առաջարկ ունի. «Մենք ունենք ծրագիր, որն իրագործելով՝ շատ քիչ կորուստներով կարողանալու ենք ծնկի բերել հակառակորդին: Մինչ օրս, սակայն, նախարարից արձագանք չենք ստացել»:
Ահաբեկիչներն ականանետերից գնդակոծում են Հալեպի քրիստոնեական Միդան թաղամասը, որտեղ բնակվում են հայեր և քրիստոնյա արաբներ, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը դեպքի վայրից:
«Կատարվածը, իրոք, շատ մեծ հերոսություն էր։ Երիտասարդները, գտնվելով դիրքերում, հակառակորդն իրենցից տասն անգամ ավելի շատ լինելով հանդերձ, իրենց դիրքերը չեն լքում, փամփուշտները սպառվում են, բայց իրենց դիրքերը չեն լքում: Այսպիսի երևույթներ միշտ չէ, որ պատահում են։ Մեր ամբողջ հասարակական-քաղաքական գործունեությունը միտված պետք է լինի, որ այդ զոհողությունն իմաստավորվի»:
«Մենք լավ էինք խաղում պաշտպանությունում: Շատ բան թույլ չտվեցինք մրցակցին: Հակառակորդը հաճախ էր կորցնում գնդակը, և, եթե մենք մի քիչ ավելի սառնասիրտ գործեինք, ապա կորոշեինք խաղի արդյունքը շատ ավելի շուտ»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա «Ուղիղ կապի» ժամանակ, պատասխանելով Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասին հարցին, հայտարարել է, որ Ռուսաստանը խնդիրներ ունի միայն Թուրքիայի կոնկրետ քաղաքական գործիչների հետ, ում վարքագիծը Կրեմլը «ոչ ադեկվատ» է համարում:
Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմաբազայի ուղղաթիռների անձնակազմերը Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա տոնակատարության 71-րդ տարեդարձի կապակցությամբ նախապատրաստվում են Երեւանում հանդիսավոր միջոցառումների շրջանակներում անցկացվելիք ավիաշոուին:
Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, եւ 33 տարեկան, երբ ավարտվեց նրա կարճ, բայց պայծառ ու նվիրական կյանքի ուղին. մի ուղի, որն անջնջելի հետք է թողել Արցախի պատմության մեջ: Նրա դեմ արձակված կրակոցի պատճառն այդպես էլ մնացել է չպարզված, իսկ նրան սպանած գնդակը` չգտնված:
Թուրքիայի ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտը (TEM) նախազգուշացրել է Թուրքիայում և Բելգիայում պատրաստվող ահաբեկչական հարձակումների մասին, գրում է Hurriyet-ը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիսապետությամբ ապրիլի 14-ին Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանք Արցախի ապահովության և խաղաղության համար: