Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 14 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Տղամարդկանց 85 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտի ընդհանուր 372 կգ (168+204) արդյունքով նվաճեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Պիլիշենկոն: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Ռումինիայի երկու ներկայացուցիչները. Գաբրիել Սինչռայանը 2-րդն էր երկամարտում 371 կգ (169+202) ընդհանուր արդյունքով, իսկ Գեորգի Չեռնին երրորդը՝ 358 կգ (165+193) արդյունքով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած մաքրման լայնածավալ աշխատանքների արդյունքում Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհն արդեն երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Թալիշի գյուղապետը պատմում է ապրիլի 1-ի գիշերվա մասին:
Խորհրդային Միության և Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր- Գրիգորյանցի համար հասկանալի է Կոմանդոսի՝ աշխարհի բոլոր երկրներում բնակվող հայազգի բարձրաստիճան սպաներին և ռազմական փորձագետներին արված կոչը` միանալու իր ծրագրին, բայց միայն հայրենասիրության տեսանկյունից:
Կ.Նահապետյանը ռուս պաշտոնյաներից առաջարկեց միասին այելցել ԼՂՀ, որտեղ իրենք անձամբ կտեսնեն քառօրյա պատերազմի հետևանքները և շարունակվող կրակոցները: Նշելով, որ հայկական կողմն ունենցավ կորուստներ, Կ.Նահապետյանն ընդգծեց, որ Ադրբեջանի գործողությունները ոչնչով չեն տարբերվում Իսլամական պետության գործելաոճից, վայրագությունները հասել են այն աստիճանի, որ նրանք կտրել են մարդկանց ականջները, գլուխները և այդ տեսանյութերը տարածել համացանցում.
Վրեժի ծնողներն էլ չեն աշխատում, կինն ու փոքրիկ երեխան ապրում են Վրեժի ծնողների հետ։
Նյու Յորքում հարյուրավոր մարդիկ ցույցի են մասնակցել, որպեսզի արտահայտեն իրենց վրդովմունքը հանրապետական միլիարդատեր Դոնալդ Թրամփի դեմ, ով հավակնում է Հանրապետական կուսակցությունից հանդես գալ որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, հայտնում է Euronews-ը:
Բելառուսը ձգտում է ամրապնդել և զարգացնել կապերն իսլամական աշխարհի հետ: Այս մասին, ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովի ժամանակ:
Մենք լսում ենք դեպքեր, երբ զինվորը եղել է զորամասում, լսել է, որ կռիվ է սկսվել, ու գնացել է դիրքեր։ Մենք չենք կարող ասել, որ սա անգիտակից վարք է, եւ նրա հերոսությունը զուտ էքստրեմալ արձագանքով է պայմանավորված։ Մենք լսել ենք դեպքեր, երբ զինվորը հեռակապով փոխանցել էր զինակիցներին, տեղեկացրել է, որ փամփուշտները վերջացել են, թշնամին իրեն է մոտենում, ինքն ի՞նչ անի, սպասի՞, թե՞ իրեն նռնակով պայթեցնի։
Նիստի մասնակիցները քննարկելու են Հարավային Կովկասում ռազմաքաղաքական վիճակը, միջազգային ահաբեկչության, երկկողմ համագործակցության հարցեր` ուղղված անվտանգության ապահովմանը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հարցն ապրիլի 13-ին քննարկվել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և արտգործնախարար պարոն Կունդերսի հանդիպման ժամանակ։ Հանդիպումը կայացել է ապրիլի 18-ին Եվրամիության արտաքին գործերի նախարարների ժողովի նախապատրաստման կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից (FAON):
Ձեր բոլոր ասածների հետ համաձայն ենք, Վեհափառ հայր: Արցախը մերն է, մենք՝ Արցախին: Բայց արդյոք սրանից ավելի էլ ի՞նչ պիտի անենք Լիբանանում: Իբր մեծ հայր, հայ ազգը և հատկապես՝ Լիբանանի ժողովուրդը հավաքեք և մեզ առաջիկա 10 տարիների ընթացքում Արցախ տեղափոխեք: Այն դրամները, որ Ձեզ է տրամադրվում վանքերը պալատ դարձնելու կամ եկեղեցիներ կառուցելու օտար երկրում, այդ դրամներով Դուք կարող եք մեր հայ ընտանիքները Արցախ տեղափոխել, և այդ լումաներով շարունակ կհզորանա Արցախը:
Սույն թվականի ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 16.26-ին (Գրինվիչի ժամանակով` 12.26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ճապոնիայում:
Հակառակորդի կողմից ինչպես այս գիշեր, այնպես էլ վերջիներկու օրերի ընթացքում նախաձեռնված խախտումներն իրենց բնույթով աստիճանաբար վեր են ածվում միջադեպերի, որոնց արդյունքում լինում են նաև կորուստներ:
Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմը Երևան բերեց մի շարք ոչ միայն արտաքին գործոններից, այլ նաև ներքին անհեռատեսությունից կախված խնդիրներ, որոնք ինքնին սպառնալիք են ազգային անվտանգությանը, թերևս դրանցից ամենատեսանելին Հայաստանում առկա և տարիներ շարունակ ավելի ու ավելի արմատացող կոռուպցիոն դրսևորումներն են։
Պրն. Սարգսյանը հպարտ է, որ Մուշից տարագրած եւ 37-ի ստալինյան բռնաճնշումների զոհ դարձած իր պապը եղել է Մշեցի Մուրադի զինվորներից մեկը, ով իր գերդաստանին պատգամել է ապրել Թալինի քարքարոտ, թեկուզ անբերրի հողի վրա, որտեղ ինքը գտել էր նոր հայրենիք եւ հետագա սերունդները պահել են պատգամը:
«Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում իր ընկերոջ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գործելաոճին: Ինչպես հայտնի է՝ ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի օրերին Բելառուսը սատարեց Ադրբեջանին:
Ասում են` երբեք մի ասա երբեք: «Ես ինձ համար հայ տղա եմ, սպորտսմեն, ուրիշ ոչինչ, շատ եմ սիրում իմ երկիրը, բայց առանց քաղաքականության»»:
«Ոչ մի ռազմավարական դիրք հակառակորդին հանձնված չէ: Այդ 400-500 մետր շարժը, որի մի մասն իրենց կողմից է եղել, մյուս մասը՝ մեր, չպահվող, մեզ համար էական նշանակություն չունեցող դիրքեր են, պարզապես մանեւրելու համար են: Դիրքերի մեծ մասը մեր առաջին գծում կանգնած զինծառայողների խելացի հակահարվածների շնորհիվ վերականգնվել են»:
Կոչ է արվում նաև ստեղծել 2012թ-ից ի վեր Մինսկի խմբի կողմից առաջարկվող հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմ, ինչպես նաև մերժել ուժի կիրառումը հակամարտության կարգավորման գործում:
«Մենք նման հեռանկար չենք տեսնում, և գտնում ենք, որ նման մտածողությունը շատ կարճամիտ ու ոչ հիմնավոր է: Այն մեղադրանքները, որ հնչեցվում են, կարծում եմ, այնքան էլ տեղին չեն: Մենք հասկանում ենք, թե ինչի համար են նման մոտեցումներ առաջ եկել, սակայն պետք է ասեմ, որ Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական կառույց է, որն ունի տնտեսական նպատակներ ու ունի փոքր կենսագրություն՝ վերջնականապես կայացած լինելու համար»,- ասել է Նաղդալյանը:
Բասրայում Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի պալատը թանգարան կդառնա: Ինչպես հաղորդում է National Geographic-ը՝ նախագծի արժեքը գնահատվում Է 3,5 միլիոն դոլար:
Մեծ Բրիտանիայի թագուհու ավագ թոռը՝ արքայազն Ուիլյամը, եւ նրա տիկին Քեթրինը, որոնք այժմ այցով գտնվում են Հնդկաստանում, վայրի բնության պահպանման ակտիվ մարտիկներ են: Քազիրանգա ազգային բնայգում նրանք նաեւ մեկնել են սաֆարիի:
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այս մասին նա հայտնել է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում; Ֆուտբոլիստը նշել է, որ լսել է խոսակցությունների մասին, սակայն դեռ չի պատրաստվում տեղափոխվել:
Ապրիլի 14-ին, ժամը 20.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցում` Տերյանի անվան այգու մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թապրիլի 15-ին’ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար խաղացող Կոբի Բրայանտն ավարտեց իր պրոֆեսիոնալ կարիերան: Հատկանշական է, որ Բրայանտն իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղաց ընդամենը մեկ ակումբում:
Լոնդոնի մետրոյի Down Street կայարանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին վարչապետ Ուինսթոն Չերչիլի համար ծառայել է որպես բունկեր, առաջին անգամ կբացվի հանրության համար:
Գնացել էի փշալար կապելու. ասի՝ մենակ գնամ, որ չնկատվենք: Գործս վերջացրի, ետդարձի ճանապարհին էի՝ մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական կոշիկիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի- տեսա ական է: