Թուրքիայում 5 մարդ է ձերբակալվել Էրդողանին վիրավորելու մեղադրանքով
Թուրքիայի հարավարևելյան Հիլվան քաղաքի 5 բնակիչ է կալանավորվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:
Ավելի վաղ ձերբակալվել էր 6 մարդ, որոնք կասկածվում են Էրդողանին վիրավորելու համար, սակայն նրանցից մեկին դատարանն ազատ էր արձակել, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին:
Որոշ տվյալների համաձայն՝ կալանավորվածները վիրավորել են Էրդողանին սոցցանցերում: Բացի այդ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել «Քրդական աշխատավորական» կուսակցության քարոզչությամբ զբաղվելու համար:
Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը հայտարարել էր, որ երկրի 1845 քաղաքացու նկատմամբ հետաքննություն է ընթանում Էրդողանին վիրավորելու մեղադրանքով: