Բաժիններ՝

ԱՄՆ-ը Ռուսաստանի աջակցության կարիքն ունի միջազգայինն խնդիրների լուծման համար. Լավրով

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի վերջին այցը Մոսկվա ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները զգում է Ռուսաստանի աջակցության և համագործակցության կարիքը միջազգային կարևորագույն խնդիրների լուծման համար: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Արևմուտքում աստիճանաբար գիտակցում են, որ հնարավոր չէ մեկուսացնել Ռուսաստանին: Դա հաստատեց իմ գործընկերոջ՝ Ջոն Քերիի վերջերս Մոսկվա կատարած այցը, որը հերթական վկայությունը դարձավ այն բանի, որ ամերիկացիները զգում են մեր աջակցությունն առանցքային միջազգային խնդիրների վերաբերյալ, կարիք ունեն համատեղ աշխատանքի թեժ տարածաշրջանային թեմաների վերաբերյալ»,- հայտարարել է Լավրովը:

Լավրովը նշել է, որ Մոսկվան «հետևողականորեն առաջարկել է ամերիկացի գործընկերներին կառուցել կայուն, կանխատեսելի փոխհարաբերություն՝ առաջնորդվելով իրավահավասարության սկզբունքներով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930