Բաժիններ՝

«Բոկո Հարամը» տեսագրություն է տարածել առևանգված աշակերտուհիների մասին

«Բոկո Հարամ» նիգերիական իսմալիստական խմբավորումը տեսագրություն է տարածել՝ հավանաբար նպատակ ունենալով ապացուցելու, որ երկու տարի առաջ Չիբոկ քաղաքում առեւանգված դպրոցական աղջիկների մի մասը դեռեւս ողջ է, տեղեկացնում է BBC-ն:

Տեսահոլովակում, որն ուղարկվել է Նիգերիայի իշխանություններին, ցուցադրված են 15 սեւազգեստ աղջիկներ, որոնք իրենց ներկայացնում են որպես դպրոցից առեւանգված աշակերտուհիներ: Նրանցից ոմանց ճանաչել են ծնողները:

Սա աղջիկների առաջին տեսանկարահանումն է 2014 թվականի մայիսից ի վեր:

276 դպրոցական աղջիկների առեւանգումից հետո սոցիալական ցանցերում եւ համաշխարհային ԶԼՄ-ներում ձեռնարկվեց #BringBackOurGirls (Վերադարձրեք մեր աղջիկներին) արշավը, որին մասնակցեցին ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման եւ այլ հայտնիներ:

Աղջիկներից ոմանց հաջողվել է փախչել գերությունից, սակայն 200-ից ավելին դեռեւս կորած է համարվում:

«Բոկո Հարամի» զինյալները Բոռնո նահանգի պետական դպրոցի վրա հարձակվել էին 2014 թվականի ապրիլի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս