Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել Ղարաբաղում պահպանել հրադադարը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել Լեռնային Ղարաբաղում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, միջնորդները կոչ են արել Ղարաբաղի հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և անհապաղ սկսել խաղաղ բանակցությունները: Մենք կաշխատենք կողմերի այդ ուղղությամբ՝ հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է Ուորլիքը: