Հիմա իրավիճակը շփման գծում նորմալ է. Սենոր Հասրաթյան
Ինչպես տեղեկացրել ենք, այս գիշերվա ընթացքում արձանագրվել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ժամը 04:55-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատների կողմից հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը ժամանակին հավաստանշվել է հայ դիրքապահների կողմից, և նրանք հետ են շպրտվել:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հիմա իրավիճակը սահմանի շփման գծում նորմալ է:
«Խախտումներ լինում են, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը պահպանվում է: Ձեռք է բերվել կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածություն, հակառակորդի կողմից խախտվում է, իսկ Պաշտպանության բանակը միշտ պատրաստ է, որպեսզի անհրաժեշտության դեպքում հակահարված տա»,- նշեց Ս. Հասրաթյանը: