Բաժիններ՝

Reuters-ի նախկին խմբագիրը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել Anonymous-ի ցանցահեններին օգնելու համար

ԱՄՆ-ի դատարանը Reuters ընկերության նախկին աշխատակից Մեթյու Քիզին դատապարտել է երկու տարվա ազատազրկման Anonymous խմբի ցանցահեններին օժանդակելու համար, որպեսզի մատչում ստանա Los Angeles Times թերթի կայքին և նյութում փոփոխություններ կատարի, հայտնում է korrespondent.net-ը:

2013թ. Քիզին հետաքննության ընթացքում մեղադրանք էր առաջադրվել 3 կետով: Նա մեղադրվում էր Anonymous-ի ցանցահեններին օգնելու մեջ, որոնք պետք է կոտրեին Tribune Co կորպորացիայի համակարգչային ծրագրերը, որին է պատկանում մի քանի պարբերական, մասնավորապես, Los Angeles Times-ը:

Դատախազության տվյալներով՝ նա ցանցահեններին տվյալներ է տրամադրել պարբերականի համակարգչային համակարգերին մատչում ունենալու և նյութերից մեկում փոփոխություններ կատարելու համար: Մեղադրանքի առաջադրման ժամանակ Քիզը աշխատել է Reuters.com կայքում, ինչից հետո աշխատանքից հեռացվել է:

Պաշտպանությունը պնդում է, որ ցանցահենների արածը ոչ մի լուրջ վնաս չի տվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս