Ապրիլի 13-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի և Երևան քաղաքի փրկարարական վարչություններում, Աղետների բժշկության կենտրոնում, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատում:
Ես բարձրացնելու եմ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդի պաշտոնավարման նպատակահարմարության խնդիրը, որովհետեւ այն ժամերին, երբ Թալիշում խոշտանգվում էր խաղաղ բնակչությունը, խաղաղ ընտանիքը, այդ ամենը իմանալով հանդերձ, հրաշալի տեղեկացված լինելով, թե ով է եղել նախահարձակ, ով է ռազմական հանցագործությունների հեղինակը, ԵԽԽՎ նախագահը, որ ի պաշտոնե պարտավոր է ներկայացնել ԵԽ անդամ 47 երկրների հավաքական տեսակետը, ուղղակիորեն Ալիեւի հանցագործ ռեժիմին սատարող հայտարարություն արեց:
«Վաշտի հրամանատարը անձնակազմին հանում է, Սլոյան Քյարամի հետ շարժվում առաջնագիծ. ՄՌ-ն արդեն ականները հանելով գալուց է լինում, ՄՌ-ի վրա կրակում է , ՄՌ-ը ֆռռում է, մի հատ էլ ա գրամյամոտով խփում, ՄՌ-ը մնում է ըտեղ, ու մեծ, շատ մեծ քանակի անձնակազմ գալիս ա…»:
Հետախուզական դասակը հյուսիսային հատվածում մարտնչել Է մինչև վերջին փամփուշտը։ 4 զոհ, երեք վիրավոր, ձեռնամարտ է սկսվել։ Տղաները կարողացել են հանել հրամանատարի և ընկերների մարմինները հետո, դիրքը հետ գրավելու ժամանակ տղաները հայտնաբերել են հակառակորդի երկու դիակ։ Նրանք հրազենային կրակոցներից չէին սպանվել, այլ բահի հարվածներից
Ժամը 04:55-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատների կողմից հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը ժամանակին հավաստանշվել է հայ դիրքապահների կողմից և հետ շպրտվել:
Երեկ հայտնի դարձավ, որ Կուտոյանի հրամանով ՀՀ ԱԱԾ մաքսանենգության դեմ պայքարի բաժինը գործնականում կազմալուծվել է, քանի որ այդ կառույցի բոլոր աշխատակիցները, այդ թվում նաեւ բաժնի պետ, ԱԱԾ գնդապետ Սամվել Բաղդասարյանը, աշխատանքից ազատվել են:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 13-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Ռուստամ Ստեփանյանը, որը ՌԴ իրավապահների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ անձի առևանգման և սպանության մեղադրանքներով:
Որպես Ադրբեջանի մեկ այլ ձախողման օրինակ Նալբանդյանը նշեց այն, որ եռանախագահներն ասում են՝ պետք է ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ, որը կարող է լինել նաև զսպման մեխանիզմ, իսկ Ադրբեջանն ընդդիմանում է այդ քայլին: «Դա հնչում է նաև ՄԱԿ-ից, ԵՄ-ից, տարբեր միջազգային այլ կառույցներից, իսկ Ադրբեջանը ձևացնում է, որ ոչ, այդպիսի բան գոյություն չունի»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Գերմոդելներ Քեյթ Մոսը եւ Նաոմի Քեմփբելը մասնակցել են Fashion Targets Breast Cancer բարեգործական կազմակերպության ամենամյա ակցիային, որը պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ: Մոդելները մասնակցել են ֆոտոսեսիային, որն անցկացրել է բրիտանացի հայտնի լուսանկարիչ Մարիո Տեստինոն:
Արիզոնայի նահանգի անապատում կորած 72-ամյա ամերիկուհին ստիպված է եղել 9 օր շարունակ սոսկ ջուր խմել եւ բույսերով սնվել: Այս մասին հաղորդել է ABC News-ն:
Ավստրալիայի Symbio Wildlife Park արգելոցում տեսանյութ են նկարահանել, որտեղ Հարի անունով կոալայի ձագը խաղում եւ գրկախառնվում է կենդանաբանական այգու աշխատողներից մեկի հետ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին փորձել են 65,9 ֆունտ-սթեռլինգով վաճառել eBay կայքում, հայտնում է Mashable-ը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 14-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ բնակելի զանգվածի 1-ից-20 և 35-ից-46 համարների ջրամատակարարումը:
Հենրիկի կորստի հետ չեն կարողանում համակերպվել թե հարազատները, թե ընկերները: Հենրիկի դասընկերներն այժմ նույնպես ծառայում են: Ծառայության ողջ ընթացքում իրենց տղաների կողքին են դասընկերուհիները: Նրանք Հենրիկին բնորոշում են՝ որպես համեստ, բարի ու չափազանց ազնիվ ընկեր:
Ամերիկյան հռչակավոր Newsweek շաբաթաթերթը ապրիլի 12-ին լուսանկարների շարք է հրապարակել՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին:
Հասարակությունը, որն ունակ եղավ թշնամու ագրեսիայից պաշտպանել պետական սահմանները, կարողանալու է պաշտպանվել նաև «ներքին սահմանների» ոտձգություններից:
Տանկի փողին պատկերված աստղերը հուշում են, որ Արցախյան պատերազմում այն խոցել է հակառակորդի 9 տանկ, 2 ՀՄՄ, 2 մեքենա: Քառօրյա պատերազմից հետո տանկի փողին եւս մեկ աստղ կավելանա: Տանկի հրամանատար, ժամկետային զինծառայող Էդուարդ Ոփյանի հրամանատարությամբ այն խոցել է հակառակորդի մեկ տանկ, հասցրել ինժեներական, հրետանային միջոցների վնասներ, ոչնչացրել կենդանի ուժ. «Ազդանշան ստացանք եւ եկանք նախանշված շրջան, զբաղեցրինք բարենպաստ տեղ:
2014թ-ի օգոստոսի 1-ին զոհված վանաձորցի հերոսի՝ Զորիկ Գեւորգյանի քույրը ահազանգում է. իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհած հերոսների գերեզմաններից կատարվող գողության դեպքերը շարունակական բնույթ են կրում:
Պաշտպանության նախարարությունը հրապարակել է մարտական գործողությունների հետևանքով զոհվածների մասին տեղեկանք:
Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները մեծ առավելությամբ ավարտվեցին 77 կգ քաշայինների պայքարը:
«ՄԱԿ-ի կանխատեսումներից ամենահոռետեսական տարբերակի դեպքում Հայաստանի բնակչությունը մինչև 2100 թ. կկրճատվի՝ հասնելով 1 մլն, իսկ ամենալավատեսական տարբերակի դեպքում կհասնի 3,2 մլն»,- հավելեց նա:
Թուրքիական Սամսուն քաղաքում շարունակվում է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը:
Մեր աշխատակիցները հիմա շրջում են հյուրանոցներով, շփվում իրենց բնակավայրերը լքած քաղաքացիների հետ: Նրանք էլ են համարվում տուժած, որովհետև զրկված են բնականոն կյանքից: Ինչի՞ համար մարդ պետք է հյուրանոցում ապրի:
Թուրքիայում ընթացող Օլիմպիական վարկանիշային բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Եվրոպական խաղերի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Մեծ Բրիտանիան ներկայացնող Պատ Կորմակին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Վոլֆսբուրգի» դեմ անցկացրած պատասխան խաղում տարած հաղթանակի տպավորություններով (3:0):
Այսօր Ազատության հրապարակից դեպի ՀՀ-ում Ռուսաստան Դաշնության դեսպանատուն իրականացվեց բողոքի երթ:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը տղամարդկանց 85 կգ քաշային ծանրորդների C ենթախմբի պայքարում զբաղեցրեց 3-րդ տեղը՝ երկամարտում հավաքելով 332 կգ:
Ապրիլի 13-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի առանձին հատվածներում հակառակորդի կողմից շարունակվել է խախտվել կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունը:
«Սա կրոնական պատերազմ չէ, սա կրոնական հակամարտություն չէ: Հայ ժողովուրդն ավանդական շատ փայլուն հարաբերություններ է ունեցել և՛ արաբական աշխարհի հետ, և՛ Իրանի հետ, և՛ բազմաթիվ մահմեդական երկրների հետ: Սա բացառապես թուրքական, պանթուրքիստական գործոն է, և այդ թուրք-ադրբեջանական տանդեմը չպետք է նույնացնել մահմեդականության հետ»,- ասաց Շարմազանովը:
Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները մեկնել են Սերբիա, որտեղ կմասնակցեն Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին: