Արթուր Բաղդասարյանը պատրաստ է իր անձնական միջոցներով վճարել զոհերի հարազատների, երեխաների ուսման վարձավճարները
                                    «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման նախագահ Արթուր Բաղդասարյանը պատրաստականություն է հայտնում օրենքով սահմանված կարգով հայտարարագրված իր անձնական միջոցներով վճարել «Ապրիլյան պատերազմի» ընթացքում զոհված բոլոր երիտասարդների, ինչպես նաև պայմանագրային զինծառայողների երեխաների և հարազատ քույր/եղբայրների ԲՈՒՀ-երի ուսման վարձերը։ Այս մասին տեղեկացնում են «Հայկական վերածնունդի» գրասենյակից:
Գործընթացն արդեն իսկ մեկնարկել է։ Մանրամասն տեղեկատվության, ինչպես նաև գրանցման համար խնդրվում է կապ հաստատել ՀՎԿ մամուլի խոսնակ Վահե Մոսինյանի հետ (հեռ․ 095-88-77-66)։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    