Չինաստանն ու Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ին են ներկայացրել Սիրիայում քիմիական զենքի մասին բանաձևը
Չինաստանն ու Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին են ներկայացրել բանաձև Սիրիայի տարածքում քիմիական զենքի կիրառման արգելքի մասին: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում, որը հղում է կատարում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին:
«Մենք կարծում ենք, որ փաստաթղթերում, որը ընդունել է ՄԱԿ-ի ԱԽ-ն Սիրիայում ահաբեկիչների կողմից քիմիական զենքի կիրառման հարցի վերաբերյալ, բաց գոյություն ունի: Մենք ոչինչ չենք արել այն դեպքում, եթե ահաբեկիչներն սկսեն նման զենք արտադրել»,- ասել է Չուրկինը:
2013թ. Ժնևում բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել սիրիական քիմիական զենքի ոչնչացման մասին: 2014թ. հունիսին Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը տեղեկացրեց, որ երկրից դուրս է բերվել քիմիական զենքի վերջին խմբաքանակը:
Չուրկինի խոսքով՝ առաջարկվող նոր բանաձևը պարտավորեցնում է ՄԱԿ-ի անդամ երկրներին անհապաղ հայտնել քիմիական նյութերի պահպանման կամ տեղափոխման դեպքերի մասին:
Փորձագետների տվյալներով՝ Սիրիայում քիմիական հարձակումների 77%-ը իրականացվել է 2013թ. ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի ընդունումից հետո:
Անցած շաբաթ Սիրիայի պետական ԶԼՄ-ները հայտնեցին այն մասին, որ ԴԱԻՇ-ի զինյալները թունավոր իպրիտ գազ են կիրառել Սիրիայի կառավարական ուժերի դեմ, հայտնում է korrespondent.net-ը: