Արցախում զոհված Ազատ Սիմոնյանը վերջին անգամ հոր հետ խոսել է դիրքեր բարձրանալուց առաջ
Կոտայքի մարզի Կամարիս գյուղում ապրիլի 12-ին հուղարկավորել են Արցախում զոհված Ազատ Քաջիկի Սիմոնյանին: 1996թ. ծնված Ազատ Սիմոնյանը բանակ է զորակոչվել 2014թ.:
Համայնքի ղեկավար Զարզանդ Եգորյանը 168.am-ին հայտնեց, որ ընտանիքը լավ, գյուղի կենցաղով ապրող ընտանիք է՝ բարի, կամեցող, իսկ Ազատին բնութագրեց որպես խելացի, խելոք, տղա: Ազատ Սիմոնյանը ունի մեկ քույր: Վերջին անգամ հոր հետ նա խոսել է դիրքեր բարձրանալուց առաջ. ասել է, որ բարձրանում է դիրքեր, այնտեղ կապ չի լինի: Ժամեր անց սկսվել են գործողությունները: