Բաժիններ՝

«Մարդու իրավունքները խախտվում են ողջ աշխարհում՝ սպառնալով վերջին 70 տարվա ձեռքբերումներին». Amnesty International

Մարդու իրավունքները լրջորեն խախտվում են փաստացի ողջ աշխարհում, ինչը սպառնալիքի տակ է դնում վերջին 70 տարում ձեռքբերումներն այդ ոլորտում: Նման նախազգուշացնող հայտարարությամբ է հանդես եկել այսօր Amnesty International ոչ կառավարական կազմակերպությունը, որը Լոնդոնում հրապարակել է զեկույց 2015թ. աշխարհի 160 երկրում մարդու իրավունքների հետ կապված վիճակի մասին:

«Սպառնալիքի տակ են ոչ միայն՝ մեր իրավունքները, այլև՝ օրենքներն ու համակարգերը, որոնք դրանք երաշխավորում են»,- հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին: «Մարդու ավելի քան 70-ամյա համառ աշխատանքն ու առաջընթացը վտանգված են: Վտանգված են ոչ միայն՝ մեր իրավունքները, այլև՝ օրենքներն ու համակարգերը, որոնք դրանք երաշխավորում են»,- հավելել է նա՝ նշելով, թե մարդու իրավունքների խախտման դեպքեր 2015թ. իրականացվել են «Վենեսուելայից՝ մինչև Եգիպտոս, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից՝ մինչև Չինաստան»:
Խախտումները՝ թվերով

Amnesty International-ը հայտնում է, որ անցած տարի կազմակերպության աշխատակիցներն արձանագրել են կտտանքների դեպքեր ու վատ վերաբերմունքի դեպքեր ավելի քան 122 երկրում, 113 երկրում սահմանափակվել է խոսքի ազատությունը, 91 երկրում վախեցրել են իրավապաշտպաններին, իրավաբաններին, լրագրողներին, 30 պետություն փախստականներին վերադարձրել են հայրենիք, որտեղ նրանց վտանգ է սպառնացել:

Բացի այդ՝ նվազագույնը 19 երկրում կառավարությունը կամ զինված խմբավորումը «ռազմական հանցագործություններ» է իրականացրել կամ խախտել է ռազմական գործողություններ վարելու կանոնները:

Փախստականների հետ կապված ճգնաժամ
Զեկույցում ընդգծվում է, որ մարդու հիմնարար իրավունքների խախտումների ամենավառ վկայություններից մեկն էլ աշխարհում դարձել է ներգաղթյալների ու փախստականների հետ կապված ճգնաժամը, որոնց թիվն անցած տարի գերազանցել է 16 միլիոն մարդը: Դա ամենամեծ ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:

Դրա հետ կապված՝ Amnesty International-ը քննադատել է Եվրամիության իշխանություններին, որոնք անցած տարի բախվել են փախստականների մեծ հոսքի հետ:
Ինչպես ասվում է զեկույցում, այն ժամանակ, մինչ Թուրքիան, Լիբանան ու Հորդանանը միասին վերցրած ապաստանել են մոտ 3,7 մլն սիրիացի փախստականի, «ԵՄ-ն՝ աշխարհում ամենահարուստ քաղաքական միությունը, որն ունի ավելի քան 500 միլիոն բնակիչ, միակն էր, որ ի վիճակի չեղավ պատասխան տալ հետևողական, մարդասիրական, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքով տոգորված այդ մարտահրավերին»:

Ամոթալի իրավիճակ Amnesty International-ն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ 2015թ. հոկտեմբերին Թուրքիայի կառավարությունը ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրեց՝ ուղղված այդ երկրից ԵՄ երկրներ անօրինական միգրացիայի կանխարգելման դեմ: Դա հանգեցրեց նրան, որ նվազագույնը 200 փախստական, հիմնականում՝ սիրիացիներ, ովքեր փորձել են անօրինական հասնել Հունաստան, պահվել են Թուրքիայի տարբեր մասերում՝ կալանքի տալ ու առանց արտաքին աշխարհի հետ կապի, կամ ընդհանրապես գաղտնի: Իսկ շատերին ստիպել են «կամավոր» վերադառնալ Սիրիա ու Իրաք, ինչը «միջազգային իրավունքի աղաղակող փաստ է»:

Կոչ ղեկավարներին Դրա հետ կապված՝ Amnesty International-ը կոչ է արել համաշխարհային ղեկավարներին՝ անել հնարավոր ամեն ինչ, որ երաշխավորեն մարդու իրավունքների պաշտպանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս