ԱԷԿ-ում իրականացվել են տեսչական ստուգումներ. Շեղումներ չկան
Հայաստանի ատոմային էլեկտրակայանում այսօր ավարտվել են տեսչական ստուգումները: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:
«Ոչ մի շեղում միջազգային պարտավորություններից՝ կապված միջուկային նյութի հետ, չի արձանագրվել»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:
Նա ներկայացրեց «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ Ա.Մարտիրոսյանի՝ նպատակը ՀՀ օրենսդրության և միջազգային փաստաթղթերի միջև հակասությունըվերացնելն է:
Ա.Մարտիրոսյանի խոսքով՝ տեսչական ստուգումներ են իրականացվում միջուկային անվտանգության, ռադոիակտիվ թափոնների անվտանգության, դրանց անվտանգ փոխադրման և շատ այլ հարցերի հետ կապված, ստուգումները բազմաշերտ են, միայն միջուկային անվտանգությունը ներառում է 20 ուղղություն, և եթե պարզվի, որ կա շեղում, որը կբերի վթարի, տեսչական անձնակազմը կարող է պահանջել ԱԷԿ աշխատանքի դադարեցում:
«Խնդիրներ չենք ունեցել և հուսով ու վստահ ենք, որ չի էլ լինի»,- հավաստեց Ա.Մարտիրոսյանը: