Սիլվիո Բեռլուսկոնին որոշել է բուսակեր դառնալ
Իտալիայի նախկին վարչապետ, «Առա´ջ, Իտալիա» կուսակցության նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին որոշում է կայացրել հրաժարվել մսի օգտագործումից, հայտնում է Corriere della Sera թերթը:
«Այն ժամանակից ի վեր, ինչ ես կարդացի կենդանիների տառապանքների մասին, որոնց տանում են սպանդանոց, միս ուտելու ցանկությունը կորավ: Ես կարող եմ առանց մսի էլ ապրել ու կապրեմ»,- հայտարարել է 79-ամյա քաղաքական գործիչը:
Ինչպես նշում է պարբերականը, բուսակեր դառնալու որոշումը Բեռլուսկոնին կայացրել է բոլորովին վերջերս: Որպես իր մտադրությունների լրջության ապացույց՝ նա մի քանի օր առաջ հրամայել է իր խոհարարին դադարել մսով ռագու պատրաստել:
«Մենք խոսում ենք զարմանալի արարածների մասին: Ինչպե՞ս է հնարավոր նրանց սպանել: Ինչպե՞ս է հնարավոր նրանց ուտել»,- տարակուսում է Բեռլուսկոնին: