Միլիարդատերերի թվով Պեկինն առաջ է անցել Նյու Յորքից
Չինաստանի մայրաքաղաքն առաջ է անցել Նյու Յորքից այդտեղ բնակվող դոլարային միլիարդատերերի թվով, հայտնում է BBC-ն:
Ավելին, ըստ Շանհայի Hurun ընկերության տվյալների, որը ամեն տարի տվյալներ է հրապարակում աշխարհում միլիարդատերերի թվի մասին, Պեկինը համաշխարհային մայրաքաղաք է դարձել ամենահարուսների համար:
Այդ քաղաքում միլիարդատերերի թիվն ամեն տարի ավելանում է 95-100 մարդով:
Հետազոտության համաձայն՝ ընդհանուր առմամբ աշխարհում հիմա ապրում է 2188 մարդ, որոնց կարողությունը գերազանցում է 1 մլրդ դոլարը, նրանցից 47-ը 40 տարեկանից ցածր են:
Դոլարային միլիարդատերերի թվով եռյակում է հայտնվել նաև Հնդկաստանը ԱՄՆ-ից ու Չինաստանից բացի: